Ադրբեջանական ինքնաթիռները շարունակում են իսրայելական ավիաբшզայից բեռ տեղափոխել Բաքու. «Հետք»

Ապր 2, 2025

Ադրբեջանական Silk Way Airlines բեռնափոխադրող ավիաընկերության թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա նորություն չեն, բայց առավել ուշագրավ է այս թռիչքների ինտենսիվության ու Բաքվի ռեժիմի ռազմական ագրեսիվ գործողությունների համընկնումը: Գրում է «Հետքը»:

Այս հանգամանքը 2023 թ. մարտին արձանագրել էր իսրայելական Haaretz օրաթերթը՝ նկատելով, որ «Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում այդ երկիր կամ այնտեղից արտահանվում: Իսկ Ադրբեջանը իսրայելական ռազմամթերքի հիմնական գնորդներից է, եւ Իսրայելը հատկապես 2016-ից հետո համարվում է Բաքվի ռեժիմի առանցքային ռազմական մատակարարը:

Նախորդ հոդվածում անդրադարձել էինք 2016-2024 թթ. Silk Way Airlines-ի բեռնատարների՝ Իսրայելից դեպի Ադրբեջան թռիչքներին, որոնց թիվը կանոնավոր աճել է այն ժամանակ, երբ Ալիեւի ռեժիմը հերթական ռազմական ագրեսիան է սանձազերծել Արցախի եւ/կամ Հայաստանի դեմ:

Հատկանշական է, որ չնայած 2024 թվականը հայ-ադրբեջանական զինված բախումների առումով պասիվ տարի է եղել, այդուհանդերձ, 2020-ից հետո առաջին անգամ հենց նախորդ տարի է ադրբեջանական բեռնատարների՝ «Օվդայից» տարեկան թռիչքների թիվը հատել 20-ի շեմը: Եթե պատերազմական 2020-ին Silk Way Airlines-ի օդանավերը 26 անգամ էին «Օվդայից» թռել Ադրբեջան, ապա 2024-ին դա արել են 23 անգամ:

Նկատենք, որ հատկապես նախորդ տարեվերջին Ալիեւն ու նրա ենթակաները հերթական անգամ աչքի ընկան ագրեսիվ հռետորաբանությամբ, հակահայկական հայտարարություններով, սպառնալիքներով: Այդ ֆոնին պատահական չէր նաեւ «Օվդա» ավիաբազայից դեպի Ադրբեջան բեռնատար թռիչքների կտրուկ աճը: Միայն 2024 թ. դեկտեմբերին «Հետքն» արձանագրել է այդպիսի 6 չվերթ, այնինչ դրան նախորդած 11 ամիսների ընթացքում առավելագույն ամսական ցուցանիշը եղել է 4-ը (հուլիսին):

Շարունակելով հետեւել Silk Way Airlines-ի բեռնատարների «Օվդա»-Ադրբեջան թռիչքներին՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին flightradar24.com կայքի միջոցով մենք հաշվել ենք նմանատիպ 6 չվերթ: Ընդ որում՝ պարտադիր չէ, որ «Օվդայից» մեկնող ինքնաթիռները վայրէջք կատարեն հենց Բաքվում (դրանք երբեմն իջնում են Գյանջայում), սակայն 2025 թ. առաջին եռամսյակում դրանք իջել են միայն Բաքվում:

Ընդգծենք, որ մենք առանձնացրել ենք միայն «Օվդայից» մեկնող թռիչքները, չնայած որ Silk Way Airlines-ը հետադարձով թռիչքներ է կատարում նաեւ դեպի Թել Ավիվ ու Էյլաթ:

Haaretz-ի տեղեկացմամբ՝ պայթուցիկների տեղափոխումը Իսրայելի գլխավոր՝ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի միջոցով արգելված է, քանի որ այն գտնվում է խիտ բնակեցված գոտում: Փոխարենը «Օվդան» երկրի հարավային անապատային հատվածում է՝ Էյլաթ քաղաքից մոտ 45 կմ հյուսիս: 1980 թ. կառուցված «Օվդան» նախկինում ոչ միայն ռազմական ավիացիային էր ծառայում, այլեւ ընդունում էր քաղաքացիական չվերթեր՝ սպասարկելով Էյլաթ քաղաքն ու հարակից բնակավայրերը: Սակայն 2019 թվականից, երբ բացվեց Էյլաթի նոր օդանավակայանը (ուղեւորահոսքով այն երկրորդն է «Բեն Գուրիոնից» հետո), «Օվդան» մնաց բացառապես որպես ռազմական աերոդրոմ՝ ավիաբազա:

Այսպիսով՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Silk Way Airlines-ի բեռնատարները Բաքու-«Օվդա»-Բաքու երթուղով չվերթեր են կատարել հետեւյալ քանակով.

հունվար — 3

փետրվար — 2

մարտ — 1

Ընդգծենք, որ «Օվդայից» Ադրբեջան մեկնելիս Silk Way Airlines-ի ինքնաթիռները հատում են Կիպրոսի, Թուրքիայի ու Վրաստանի օդային տարածքները:

 

Նմանատիպ նյութեր

Անմրցելի առաջատար եք․ Մանիպոուլյացիայի բացառիկ առաջին հորիզոնականը պատկանում է ձեզ․ Խամոյանը՝ ՔՊ-ին

Մանիպոուլյացիայի բացառիկ առաջին հորիզոնականը պատկանում է ձեզ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։ «Սիրելի հայրենակիցներ, սա փորձանք է լինելու ձեր գլխին,...

Թաքուն եք պահում․ Դուք, վստահաբար, 300 հազարի շեմը հանելու եք․ Թադևոս Ավետիսյան 

Դուք, վստահաբար, 300 հազարի շեմը հանելու եք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիյանը։ «Պարզ ասեք քաղաքացիներին՝ երբ եք հանելու 300 հազարի շեմը։ Մարդիկ մնալու են խնդիրների մեջ»,-...

Ահագնացող է ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրի և հարակից տարածքների ականապատման խնդիրը. Թաթոյան

Ահագնացող է ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրի և հարակից տարածքների ականապատման խնդիրը. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է. «2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում:...

Պարզվում է՝ Փաշինյանը շրջանառության հարկի բարձրացման դեմ կոշտ ելույթ է ունեցել, բայց 2016-ին

Երևանում վերջին 3 ամիսներին բազմաթիվ բողոքի ակցիաներ են իրականացրել փոքր և միջին ձեռներեցները՝ շրջանառության հարկի շեմը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու վերաբերյալ։ Իշխանությունը նշում է, որ հետքայլ չի...

Նիկոլ Փաշինյանին վերագրվում է երբևէ աներևակայելի մի մեղք. Վարդան Օսկանյան

Նիկոլ Փաշինյանին վերագրվում է երբևէ աներևակայելի մի մեղք. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Սերունդներ շարունակ մենք հարգել ենք 1,5 միլիոն զոհերի հիշատակը, որոնք կյանքից զրկվել են պետականորեն կազմակերպված և...