Ադրբեջանական այս պահանջը նույնպես ընդունվելու է կամ, գուցե, արդեն ընդունվել է. Վարդան Բալյան

Ապր 18, 2025

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրել է.

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հայտարարությունը Հայաստանին առաջադրված պահանջի մասին, այն է՝ ապահովել անարգել, առանց որևէ խոչընդոտ կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, նշանակում է էքստերիտորիալություն, այսինքն՝ հատուկ կարգավիճակ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հաղորդակցային ուղիներից օգտվելիս:

Հիշեցնեմ, որ Հայաստանի գործող իշխանությունները մի քանի անգամ հրապարակավ բացառել են Ադրբեջանից Նախիջևան մեր տարածքով անցնող ճանապարհի էքստերիոտորիալ կարգավիճակը: Այդուհանդերձ, տպավորություն ունեմ, որ ադրբեջանական այս պահանջը նույնպես ընդունվելու է կամ գուցե արդեն ընդունվել է՝ ուղղակի ձևակերպում են ոչ թե ճանապարհի էքստերիտորիալություն, այլ ճանապարհից/ճանապարհներից օգտվողների էքստերիտորիալություն:

Ի՞նչ է սա նշանակում: Ինքնիշխան պետության հասկացությունը սահմանվում է որպես պետական սահմաններ ունեցող որոշակի տարածքում ներքին և արտաքին ինքնիշխանություն: Այսինքն, եթե ադրբեջանական այս պահանջը բավարարվի, ապա Հայաստանի Հանրապետության որպես ինքնիշխան պետության մասին խոսելն անգամ անիմաստ կդառնա»:

Նմանատիպ նյութեր

ԱԳՆ աշխատակից է վրաերթի ենթարկվել

ԱԳՆ աշխատակից է վրաերթի ենթարկվել

Այսօր՝ մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել,...

ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Փաշինյանի խոսնակ

ՀՀ-ն նպատակահարմար չի համարել զորախումբ ուղարկել Մոսկվա. Փաշինյանի խոսնակ

Նպատակահարմար չի համարվել. Tert.am-ի հարցին, թե ինչու այսօր ՀՀ-ից զորախումբ չի մասնակցել Մոսկվայի շքերթին պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված...

Շղթայական ավտովթար Վանաձորում. կա 11 վիրավոր

Շղթայական ավտովթար Վանաձորում. կա 11 վիրավոր

Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes»...

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը մեծանում է

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը մեծանում է

Հնդկաստանի կառավարությունը երկրի բանակի հրամանատարին լիազորել է կամավոր պահեստազորային կազմավորումներին տարածքային բանակ զորակոչել՝ օգնելու Հնդկաստանի զինված ուժերին, հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը: Տարածքային բանակը զորակոչվում է...

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Լիլիթ Աղեկյանին տերորիստները կալանավորեցին»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ հայտնել է, որ երեկ երեկոյան ձերբակալվել է գյումրեցի լրագրող Լիլիթ...