Աչքին «թոզ փչել» չի լինի. հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել

25 Հունիսի, 2026

Հունիսի 1-ից մինչև 18-ը Հայաստանի Հանրապետությունից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ հարցմանս ի պատասխան տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ հղում անելով ՍԱՏՄ-ին, այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Նույն ժամանակահատվածի համար, ըստ էկոնոմիկայի նախարարության, ծաղկի արտահանումը կազմել է 1996․3 հազար հատ և 17․2 տոննա։ Ծաղկի արտահանման ծավալները, ըստ երկրների, հետևյալ քանակությամբ են՝ Վրաստան-15.6 տ․, Բուլղարիա-0.2 տ․, Նիդերլանդներ-0.1 տ․, Ռումինիա-0.7 տ․, ԻԻՀ-0.6 տ․։

Ըստ նույն տեղեկատվության, Ավստրիա է արտահանվել ընդամենը 2000, իսկ Ֆրանսիա՝ 2900 հատ ծաղիկ։

Գրությամբ միաժամանակ հայտնում են, որ ԵՄ անդամ երկրներ արտահանելու նպատակով իրականացվում են ակտիվ աշխատանքներ։

Քանի դեռ դեպի ԵՄ «ընթացող» օրվա իշխանությունները բանակցում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, հսկայական վնասներ է կրում հայ տնտեսվարողը։

Ծաղիկ արտադրողները հայտնում են, որ ստիպված են թափել օրական հազարավոր ծաղիկներ, քանի որ դրանք այդպես էլ չեն իրացվում ոչ ներքին, ոչ արտաքին շուկաներում։

Այս օրերին տարբեր սուպերմարկետներում նկատում ենք ծաղկի ակցիաներ, որոնք, ըստ ծաղիկ արտադրողների, միայն խոշոր ջերմոցների ծաղիկներ են։

Ի դեպ, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ կատարած պետական այցի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կազմել են 54․360․539 դրամ։

Բյուջեից հսկայական գումարներ են հատկացվել նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի իրականացման համար։ Ըստ հաշվարկների՝ բոլորը միասին կազմում են մոտ 5 մլն դոլար, և դա դեռ ամբողջը չէ․ ծախսերի մի մասը գաղտնիության անվան տակ չեն հայտնում:

Այս ամենից հետո հարց է առաջանում․ սա՞ է այն գինը, որ պետք է վճարի հայ գյուղացին՝ սրանց հակառուսական շոուների դիմաց։ Տարրական գիտելիքների տեր անձի համար էլ պարզ է, որ նոր շուկաներ նվաճելը ոչ օրերի, այլ տարիների հարց է։

Մինչդեռ, սրանք 8 տարի լինելով իշխանության՝ որևէ քայլ չեն ձեռնարկել արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ։

Առնվազն 5 տարի է՝ ԱԺ ամբիոնից հարց ենք ուղղում, թե ինչ այլընտրանքային շուկաներ եք փնտրում հայկական արտադրանքի իրացման համար։

Մեր քաղաքացիների աչքին «թոզ փչել» չեք կարողանալու։ Հայ արտադրողն ամեն օր է իր մաշկի վրա զգում ձեր անհեռատես, ապաշնորհ քաղաքականության աղետալի հետևանքները»։

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...