Աբսուրդ պատմություն, որը բեմադրվեց Փաշինյանի և Ալիևի հանդիպման օրը. Քրիստինե Վարդանյան

13 Հուլիսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Ուզում եմ ավելի պարզ լեզվով գրել։

Ուրբաթ օրը մեծ շոուով, ահաբեկչության կասկածանքով, նռնակի լուսանկար հրապարակելով ձերբակալում են յոթ անձի։

ՔՊ֊ն ՀՅԴ֊ին մեղադրում է ահաբեկչության նախապատրաստման մեջ ու զուգահեռ սկսում խոսել կուսակցությունը փակելու մասին։

Հաջորդող օրերի ընթացքում ձերբակալվածներից հինգին, հիմքերի իսպառ բացակայության պատճառով մեղադրանք չի առաջադրվում։ 72 ժամ ապօրինի անազատության մեջ մնալուց հետո նրանք՝ այսօր առավոտյան ազատ են արձակվում։

18 տարեկան Անդրանիկին, ում մոտից հայտնաբերել են բացառապես օրինական ու սթրայքբոլ խաղի հետ կապված իրեր (այդ թվում սիսեռի խաղալիք նռնականման առարկան) առաջադրվում է ահաբեկչության կազմակերպման մեղադրանք, նա կալանավորվում է երկու ամսով։ Կրկնեմ՝ 18 տարեկան երիտասարդը, միայնակ, սթրայքբոլի խաղալիքներով ու ՀՅԴ տարբերանշանով շապիկի համար ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով կալանավորվում է երկու ամիս։

Ամենաուշը ձերբակալված մյուս անձը, ում տանը հայտնաբերվել էր մեկ նռնակ նույնպես կալանավորվում է երկու ամիս։ Բայց, ուշադրություն, նրան, դարձյալ որևէ հիմքի բացակայության պատճառով, չեն կարողանում առաջադրրել ահաբեկչության կազմակերպման մեղադրանք, նրան մեղսագրվում է միայն նռնակը տանը պահելու մեղադրանքը։

Այսպիսով ուրբաթ օրվա շուի արդյունքում ահաբեկչության մեղադրանքով այս պահին կալանավորված է միայն 18 տարեկան Անդրանիկը, ում տնից հայտնաբերել են բացառապես օրինական իրեր, որոնք օգտագործվել են սթրայքբոլ խաղի համար։

72 ժամով ձերբակալված անձանց մեջ էր նաև մեզ համար անծանոթ անուն ազգանունով անձ, ում քննչականը դարձյալ ներկայացրել է ՀՅԴ անդամ։ Մենք, փորձելով ենթադրել ով է նշված անձը, կարծել ենք, որ վերջինս հանդիսանում է սթրայքբոլի պարագաներ վաճառող խանութի տերը կամ աշխատակիցը։

Այսօր ազատ արձակվելուց հետո պարզվեց, որ անձը չգիտի ինչ է սթրայքբոլը, կապ չունի մեզնից որևէ մեկի հետ, արհեստավոր է, ու բացարձակ չի հասկանում ինչու է 72 ժամ անցկացրել անազատության մեջ։

Այսպիսի աբսուրդ պատմություն, որը բեմադրվեց Փաշինյանի և Ալիևի հանդիպման օրը»։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները հայտնվում են Ռուսաստանի խանութներում և առցանց առևտրի հարթակներում՝ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Գրել «Известия»-ն։ Պարբերականի աղբյուրների վարկածով՝ պաշտոնյաները գործում են տասնյակ լաբորատորիաների շահերից...

Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և հայտարարել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաշխարհային և ԱՄՆ շուկաներ ռուսական դիզելային վառելիքի խոշոր խմբաքանակներ մատակարարելու վերաբերյալ։ «Ես հենց նոր շատ հաջող քննարկում ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը շրջադարձային և պատմական է որակել Թրամփի խոսքերը, թե Ուկրաինայի ժամանակն է փոխել նախագահին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահ Թրամփը միանում է այն բազմաթիվ մարդկանց կարծիքին, ովքեր կարծում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է ղեկավարություն, որն իսկապես ձգտում է...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր. Կոբախիձե

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի որոշումը՝ չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, եղել է ռացիոնալ և պրագմատիկ։ Այսպես է նա մեկնաբանել լրագրողի հարցը Միացյալ Նահանգների կողմից ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանափակումների մեղմացման...

Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում...