ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել․ «Ժողովուրդ»

9 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նշանակման պահից, իշխանական շրջանակների գնահատմամբ, անում է հնարավորն ու անհնարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունն ու աջակցությունը պահպանելու համար, իրավապահ համակարգում բոլորովին այլ գործընթաց է հասունանում։

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարական և իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում և իշխանական տարբեր օղակներում ակտիվորեն քննարկվում է Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի վերականգնման հարցը։ Մեր տեղեկություններով՝ մասնագիտական շրջանակները շարունակ վարչապետին ներկայացնում են այն հիմնավորումը, որ տարիներ առաջ ընդունված որոշումը՝ ԱԱԾ-ի քննչական ստորաբաժանումը լուծարելու և դրա լիազորությունները Քննչական կոմիտեին փոխանցելու վերաբերյալ, գործնականում չի արդարացրել սպասելիքները։

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, արդեն տվել է քաղաքական համաձայնությունը, որպեսզի գործընթացը սկսվի։ Թե ինչ ժամկետներում այն կմտնի գործնական փուլ, առայժմ հստակ չէ, սակայն իշխանության ներսում նման սցենարն այլևս բացառված չի համարվում։

«Մեկ քննչական մարմնի» գաղափարը չարդարացրեց սպասելիքները

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտան օրենսդրական փոփոխությունները, որոնցով Հայաստանում նախաքննություն իրականացնող մարմինների համակարգը էապես վերափոխվեց։

Ընդունված օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ նախաքննություն պետք է իրականացնեին միայն երկու մարմիններ՝ ՀՀ Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի քննչական ստորաբաժանումները դադարեցրին իրենց գործունեությունը։

Այդ ժամանակ իշխանությունը ներկայացնում էր, որ այս մոդելը կբարձրացնի նախաքննության արդյունավետությունը, կվերացնի լիազորությունների կրկնությունը, կապահովի միասնական պրակտիկա և կնպաստի համակարգի առավել արդյունավետ կառավարմանը։

Սակայն մասնագիտական շրջանակներում դեռևս այն ժամանակ զգուշացնում էին, որ ազգային անվտանգության ոլորտի հանցագործությունների քննությունը պահանջում է ոչ միայն քրեադատավարական գիտելիքներ, այլև հատուկ օպերատիվ փորձ, գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու հմտություններ և ազգային անվտանգության սպառնալիքների գնահատման կարողություններ, որոնք տարիներ շարունակ ձևավորվել էին հենց Ազգային անվտանգության ծառայության համակարգում։

Հիմա այդ մտահոգությունները տարիների ընթացքում միայն խորացել են։

Ի՞նչ է փոխվել իշխանության մոտեցումներում

Մասնագետների գնահատմամբ՝ հատկապես ազգային անվտանգության, լրտեսության, պետական դավաճանության, ահաբեկչության, հակահետախուզական գործունեության և պետական գաղտնիքին առնչվող քրեական վարույթների քննությունը պահանջում է ինստիտուցիոնալ առանձնահատկություններ, որոնք դժվար է ամբողջությամբ վերարտադրել ընդհանուր քննչական մարմնում։

Հենց այդ պատճառով էլ իշխանության ներսում ավելի ու ավելի մեծ աջակցություն է ստանում ԱԱԾ-ում քննչական ստորաբաժանման վերականգնման գաղափարը։ Ի դեպ, Արթուր Պողոսյանը հենց ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից տեղափոխվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի բոլոր առաջարկներին Միշուստինը մեկ բառով պատասխանեց՝ «ոչ». քաղաքագետ

Փաշինյանի բոլոր առաջարկներին Միշուստինը մեկ բառով պատասխանեց՝ «ոչ». քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է. «Նման եզրակացության կարելի է գալ՝ վերլուծելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա կառավարության նիստում արած հայտարարությունները։ Փաշինյանը կոչ արեց հայ գործարարներին հարմարվել ներկայիս իրողություններին՝ ընդգծելով, որ դա, իբր, անմիջականորեն...

Երկրաշարժ՝ Հայաստանում. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Երկրաշարժ՝ Հայաստանում. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացում

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում, ուզում են հասկանալ՝ ինչ է կատարվում ու ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը։ Մանրամասները՝ ուղիղ...

Գորիսում խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի բնակարանը

Գորիսում խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի բնակարանը

Այսօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն: Այս մասին հայտնում է syuniacyerkir.am-ը։ Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը պարզաբանել է ընտրական ցուցակից բազմաթիվ թեկնածուների ինքնաբացարկի պատճառները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը պարզաբանել է ընտրական ցուցակից բազմաթիվ թեկնածուների ինքնաբացարկի պատճառները

Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում: Հենց այս ճանապարհով նաև Դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք...