Ի՞նչ եղավ 270 կգ կոկաինը. Հարց ՊԵԿ նախագահին

10 Հոկտեմբերի, 2024

Մենք միշտ էլ հայտնաբերել ենք թմրամիջոցներ, բայց մեր աշխատանքն իդեալական չէ և բավական բարելավումների տեղ կա, ես ձեզ խորհուրդ եմ տալիս googlе-ի միջոցով հարցնեք, թե ԵՄ տարածք տարեկան որքան կոկաին կամ այլ տեսակի թմրամիջոց է մտնում, իրենց մաքսային մարմիններն ի՞նչ գործողություններ են մշակում դրա դեմ պայքարելու համար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Եթե մաքսային մարմինը Հայաստան մտնող բեռները 100 տոկոս զննի, մինչև Փոթի հերթ կգոյանա: Պետք է ռիսկերի ճիշտ համակարգ ունենալ, ճիշտ թիրախավորել, ճիշտ անել և շատ կարևոր է համագործակցությունը տարբեր իրավապահ մարմինների միջ,  միջազգային համագործակցությունը և այլն»,- ասաց Բադասյանը:

Անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հայտարարությանը, թե 1 տոննա է եղել կոկաինը, բայց 730 կգ է ձևակերպվել, ի՞նչ եղավ այն 270-ը, Բադասյանն ասաց. «Մեզ մոտ գրանցվում է բեռնատարի քաշը, մարմինը զբաղվում  է այդ գործով, այդ մարմնին հարցրեք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...