Սահմանադրական դատարանը «ինքնաբացարկ» է հայտնել իր առաքելությունից. Արամ Վարդևանյան

10 Հոկտեմբերի, 2024

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միշտ համոզմունք եմ ունեցել, որ Սահմանադրական դատարանի ստեղծումը ոչ միայն անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության պետական իրավական համակարգի կայացման տեսանկյունից, այլ միշտ հանդիսանալու արհավիրքներից, քաղաքական հակադիր գործընթացներից, նույնիսկ «երկրաշարժերից» պաշտպանող մեխանիզմ: Սահմանադրական դատարանը 1996 թվականի փետրվարի 5-ից ձևավորվել էր հենց այդ սկզբունքների հիման վրա: Շատերը Սահմանադրական դատարանի մասին կարծիք էին ձևավաորել ընտրական գործընթացների արդյունքներով ընդունած որոշումներով առանց դրանք կարդալու, ոմանք բացահայտել էին Սահմանադրական դատարանին մի շարք այլ գործերով:

Վերջերս Սահմանադրական դատարանը պարզապես հրաժարվել է սահմանադրական արդարադատության փիլիսոփայությունից, էությունից, կամ «ինքնաբացարկ» է հայտնել իր առաքելությունից: Դա ակնհայտ է բոլորի համար, դա այլևս անվիճելի վիճակագրական փաստ է: Վերջնական արդյունքը եղավ ՍԴՈ-1749 որոշումը, կամ Անկախության հռչակագրի մասին որոշումը, կամ «Հռչակագիրը խժռելու» մասին որոշումը: Կարճ պատասխանը հետևյալն է. Անկախության հռչակագիրը սովորական նորմատիվ իրավական փաստաթուղթ չէ, այն հավերժական փաստաթուղթ է, վեր կանգնած բոլոր նորմատիվային փաստաթղթերից: Անկախության հռչակագրին կարելի է վերագրել «Ծնողի» տիտղոսը, բայց այն հանդես է գալիս «Զավակի» համար ճանապարհ հարթողի, ուղենիշ տվողի դիրքերից և ոչ երբեք «խժռողի», և աբսուրդ է նման պնդում կատարելը և «հերոսաբար» այն հերքելու լուծումներ գտնելը:

Անկախության հռչակագիրը մեզ տվել է Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները և ոչ մի կառույց, նույնիսկ Սահմանադրական դատարանը չի կարող այն մեզանից «խլել», կամ նման դիրքորոշումներ պարտադրել, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է անցնել Սահմանադրությունից դեպի Սահմանադրականություն և վերջ»:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով, հայտնում են կառավարությունից: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Ուկրաինա երկկողմ...

Իրավունք չունենք լուռ հետևելու, թե ինչպես է Արցախը զրկվում ինստիտուցիոնալ ներկայությունից․ Ռոման Երիցյան

Իրավունք չունենք լուռ հետևելու, թե ինչպես է Արցախը զրկվում ինստիտուցիոնալ ներկայությունից․ Ռոման Երիցյան

Հրապարակային դիմում եմ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, լրատվամիջոցներին, հասարակական և իրավապաշտպան գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ստորև շարադրված խնդրով մտահոգ և հետաքրքրված բոլոր անձանց։ Այս...

Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Երևան քաղաքում օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները: Այս մասին հայտնում է  Երևանի քաղաքապետարանը։...

Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան օգոստոսի 12-ին հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու` Հայաստանի իշխանությունների ծրագրերը ցույց են տալիս Եվրոպական Միության (ԵՄ) և Կիևի...

Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան

Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Ա.Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետության թանգարան- ինստիտուտում էի։ Ցավալի է այն, ինչ տեսա։ Շենքի հարակից ամբողջ տարածքը «բարեկարգվել է»․ այլևս չկա խաղողի վազով գեղեցիկ կանաչ պատը Ալեքսանդր...