Հայաստանը՝ կապիտուլյացիայից հետո

29 Հունվարի, 2021

Արցախյան երկրորդ պատերազմը անասելի ցավոտ ընթացքով և որոշմամբ դադարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Նոյեմբերի 10-ին հայ ժողովուրդն արթնացավ լրիվ նոր իրականությունում։ Այլևս մենք դադարեցինք լինել հաղթանակած ու ազատագրած Արցախով, 44 օրվա ընթացքում մեզ խաբեցին, և խլեցին մեր տղերքին, մեր հայրենիքը, ազգային հպարտությունը։ Այդ առավոտից երկրում առկա բոլոր ճգնաժամերն ավելի խորացան, մի կողմում զայրացած, Փաշինյանի ստեղծած իրականության հետ չհաշտվող հանրությունն էր, մյուս կողմում աթոռից կառչած ապիկար իշխանությունն էր, որն իշխանությունը շարունակում էր պահել կրկին ցեխ շպրտելով բոլորի վրա, զուգահեռ շարունակելով արդեն ՀՀ տարածքներից նվիրել Ադրբեջանին։

Մենք 44-օրյա աղետալի պատերազմը արդեն ներկայացրել ենք ըստ օրերի։ Մեր վերջին հաղորդումը նվիրված է հետպատերազմյան Հայաստանին, ստեղծված ճգնաժամի չակերատվոր լուծմանը և ավարտված պատերազմի չավարտված ռազմական գործողություններին։

Այսպես․ նոյեբերի 10-ից հետո կառավարության և Ազգային ժողովի պաշարումին հաջորդեց բողոքի և անհնազանդության ակցիաները։ Ակնհայտ էր մեկ բան՝ պարտված իշխանությունը պետք է հեռանա, պետք է գա նոր իշխանություն։ Այդ իշխանությունը ուներ հրատապ լուծելու խնդիրներ՝ գերիների հարցը, անհետ կորածների հարցը, փախստականների հարցը և մի քանի հրատապ հարցեր ու բանակցությունները՝ թշնամի երկրի հետ։ 17 քաղաքական ուժեր միավորվեցին ստեղծեցին «Հայրենիքի փրկության շարժումը», առաջադրեցին վարչապետի կոմպրոմիսային թեկնածու՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին, որը կարող էր դառնալ ժամանկավոր կառավարության վարչապետը մինչև կլինեին նոր ընտրություններ և ամիսներ շարունակ մայրաքաղաքի փողոցներով տեղի ունեցան բազմամարդ ակցիաներ։

Մինչ փողոցում պայքարում էին կապիտուլյացիա ստորագրած ղեկավարի հրաժարականի համար, Փաշինյանը զբաղված էր պատերազմի ընթացքը սրբագրելով, և ինքն իրեն արդարցնելով․․․ պատմության մեջ որպես դավաճան չմնալու համար բազմաթիվ ջանքեր գործադրեց Փաշինյանը՝ արդարցումներ մեկը մյուսի հետևից, 25 000 զինվորի կյանք փրկելու հայտարարությունից մինչև տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացում։

Հայ ազգը պարտությունից հետո ստիպված եղավ բազմիցս տանել Ադրբեջանի նախագահի ծաղրանքները։ Ալիևին որևէ անգամ չպատասխանած Փաշինյանը շարունակում էր մատ թափ տալ իր ընդդիմախոսների և հանրության լայն զանգվածի վրա։ Ծաղրանքներին հաջորդեց թշնամու առաջախաղացումը արդեն ՀՀ տարածք։

Նոյեմբերի 11-ից բացի Փաշինյանը հունվարի 11-ին ևս մեկ փաստաթուղթ ստորագրեց, որի բովանդակությունը հատկապես բանավոր պայմանավորվածությունների մասով հասանելի չէ հանրությանը։ Հենց դրանից հետո էլ թշնամին սկսեց առաջխաղացումը Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։

Մայիսի 12-ին թշնամին մտավ Սև լճի տարածք, սակայն  քպականները շտապում էին համոզել, թե ամեն ինչ լավ է։ Փոխվարչապետն ու մի քանի իմքայլական պատգամավորներ գնում էին լճի մի ծայրին սելֆի անում ու ցուցադրում, թե թշնամին այդտեղ չէ։ Սա ձգվեց այնքան, մինչև Փաշինյանը հայտարարեց՝ Սև լճի 30-տոկոսի համար պատերազմ չի անելու, ինչ-որ սարերի համար պատերազմ չի անելու։ Արցախը թշնամուն հանձնած իշխանությունն այս անգամ սկսեց արդարացնել մաև Հայաստանից տարածքների հանձնումները։ Թշնամին անարգել առաջ է գալիս, ՀՀ իշխանությունն էլ հայտարարում է, թե դա իրենց տարածքներն են ու հղում է անում ինչ-որ քարտեզների, GPS-ի։

Փաշինյանի բերած խաղաղ ժամանակահատվածում էլ բազմաթիվ զոհեր և վիրավորներ ունենք թշնամու սադրանքի արդյունքում։ Այսօր Գորիս-Կապան ճանապարհը փաստացի հայկական վերահսկողությունից դուրս է, հայը իր տարածքում տեղաշարժվելու համար բախվում է Ադրբեջանի հենակետի, Հայաստանը տնտեսական վնասներ է կրում, քանի որ այդ ճանապարհով երթևեկող իրանցի բեռնափոխադրողները ևս խնդիրներ են ունենում՝ սկսած նոր հարկատեսակներից, մինչև կալանավորում Ադրբեջանի կողմից։ Հայաստանի տարածքում տեղավորվել է թշնամու զորքը և հարկեր է հավաքում։ Այսօր շատերն են հարց տալիս՝ ինչու է Ադրբեջանն առաջ գալիս, եթե ըստ կապիտուլյացիոն փաստաթղթի, պետք է զորքերը կանգնած մնային այդ պահին իրենց տեղում։ Փաշինյանը այս հարցի պատասխանը տալիս է այնպես, ինչպես հարցին, թե ինչու չդադարեցրեց պատերազմը։ Եթե այն դեպքում ասում էր՝ որ չասեն դավաճան, հիմա էլ ասում է զորքերը հետ եմ քաշում, որ պատերազմ չլինի։

Ու այս բագաժով, այս պաշարով, այս խղճուկ վիճակով ՀՀ վարչապետ կոչվածը պատրաստվում է նոր սահմանագծումների ու բանակցությունների Ալիևի հետ, մի երկրի ղեկավարի հետ, որն իրեն ծաղրում է օր ու գիշեր, իսկ սովորական ադրբեջանցիները իր կենացն են խմում, իր մասին երգեր երգում իբրև իրենց լավագույն բարեկամի։

Հունիսի 20-ին ՀՀ-ում տեղի ունեցան ընտրություններ, այն որ հանրությունը շոկի մեջ էր, դեռ ի վիճակի չէր սթափ գնահատական տալ երկրում տեղի ունեցող իրադարձություններին պարզ էր բոլորին։ Այնուամենայնիվ այս ընտրություններում, փաստ է, որ Փաշինյանի կասկածելի հաղթանակը առաջին հերթին հոգուտ Արդբեջանի էր, մեր երկրում առկա ճգնաժամը այդպես էլ չհաղթահարվեց, զիջումները չդադարեցին։

Եվ այսպես, պատերազմից մեկ տարի անց չկա հանրությանը հուզող հարց, որ ստացել է պատասխանը, բացի մեկ հարցից՝ եղել է պլանավորված պարտություն։ Իսկ թե ինչո՞ւ է եղել, ինչպե՞ս է եղել, պետք է քննությունը տա հարցի պատասխանը։ Այդ քննություննը պետք է սկսի 2018 թվականին իշխանությունը զավթելու դապքերից։ Քանի դեռ պատերազմի վերաբերյալ հարցերը չեն ստացել պատասխան, մեղավորներն ու պատասխանատուները չեն կրել պատասխանատվություն, Հայաստանում մթնոլորտը չի թուլանալու։

Հետպատերազմյան Հայաստանի մասին մանրամասն՝ տեսանյութում:

Պատերազմի 44-րդ օրվա իրադարձությունները՝ այստեղ։

Պլանավորված պարտության մասին ֆիլմաշարը՝ ըստ օրերի՝ այստեղ։

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...