Սա ինչ-որ բան չի՞ հիշեցնում. «Փաստ»

22 Փետրվարի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.Այսպես կոչված՝ «գաղափարախոսական ուղերձը», որով Փաշինյանը օրերս հանդես եկավ, քաղաքագետների ու փորձագետների մեծամասնությունը բնորոշեց որպես Ալիևի ներկայացրած հակահայկական ևս մեկ պահանջ (փոխել ՀՀ Սահմանադրությունը) կատարելու պատրաստակամության մասին հայտարարություն:

Բայց դա չէ միայն հարցը: Փաշինյանը դրանից հետո կառավարության նիստում մեկ այլ հարցի մասին խոսելիս, իբր թե հեգնելով, ասել էր. «Փորձագիտական հանրությունն իմ այս ելույթը կվերլուծի ու այսօր երեկոյան կտեսնենք, թե էլ ինչ ծախեցինք, էլ ինչը տվեցինք, ում հետ ինչ դավադրություն եղավ, սա որ արտաքին ուժի կողմից պարտադրված պահանջ է»:

 Այս ոճն ու երանգը ձեզ ոչինչ չեն հիշեցնո՞ւմ…

Երբ նա 2018-ին փողոցից եկավ իշխանության, բանիմաց մարդիկ զգուշացնում ու ահազանգում էին, որ Փաշինյանը եկել է (բերվել է) իշխանության՝ Արցախը թշնամուն հանձնելու նպատակով ու ծրագրով: Շատերը չէին ցանկանում ականջալուր լինել այդ զգուշացումներին, իսկ զգուշացնողներին թիրախավորում էին ու ինչ ասես, որ չէին ասում:

Ինքը՝ Փաշինյանը, արձագանքելով՝ «չքմեղացավ», թե՝ վայ, ինքը նոր-նոր իշխանության է եկել, դեռ անգամ չի բանակցել, իսկ իրեն, ահա, նման մեղադրանքներ են ուղղում:

Հետագա իրադարձություններն ու կյանքի դառնաղի ընթացքը ցույց տվեցին ու ապացուցեցին, որ զգուշացնողները առավել քան իրավացի էին:

Հիմա նա էլի նույն «նոտան» է վերցրել: Ու կարևոր չէ, թե ինչի մասին է խոսքը. սարսափելի է անգամ մտածել, թե ինչեր կան «չքմեղանալու» նոր դրսևորումների ներքո:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ֆինանսների 2 փոխնախարար ազատվել է պաշտոնից

Ֆինանսների 2 փոխնախարար ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը երկու հրամանագիր է ստորագրել, որոնցից մեկով Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պողոսյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից, մյուսով Ֆինանսների նախարարի մեկ այլ տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանին է  ազատել զբաղեցրած...

Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ

Պահեստներում փակի տակ է 10 000 զարդ և Պռեգոմեշի ապրանքատեսակներ

«Աննկարագրելի շնորհակալ ենք ձեր մտահոգության և անհանգստույան համար»,- այս մասին հայտարարություն է տարածել Պռեգոմեշի թիմը: «Քանի որ մեր պահեստներն այժմ փակ են քննչական կոմիտեի կողմից, չենք կարող համալրել խանութների տեսականին։ Մեր խանութներում մնացած վերջին նմուշներն...

Փաշինյանը հաստատել է Հայաստանի մասնակցությունը Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին

Փաշինյանը հաստատել է Հայաստանի մասնակցությունը Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը ակտիվորեն կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա Թուրքմենստանում այս տարվա հոկտեմբերին, հաղորդում է...

Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է

Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է

Օգոստոսի 26-ին դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ Շատվան բնակավայրի ամբուլատոր կենտրոն բուժօգնության է մոտեցրել վիճաբանության...

Գյուղնշանակության հողերը միավորելու ծրագրով պետբյուջեից 61 մլն դրամ է ծախսվել՝ զրոյական արդյունքի դիմաց. «Հետք»

Գյուղնշանակության հողերը միավորելու ծրագրով պետբյուջեից 61 մլն դրամ է ծախսվել՝ զրոյական արդյունքի դիմաց. «Հետք»

Հաշվեքննիչ պալատը հրապարակել է Կառավարության «Հողերի կոնսոլիդացիա» ծրագրի իրականացման հաշվետվությունը։ Ծրագրով նախատեսվում էր միավորել մասնատված գյուղնշանակության հողերը՝ դրանց նպատակային և արդյունավետ օգտագործումը խթանելու, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ...