Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»

28 Նոյեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 3-ին Մոսկվայում նախատեսված հանդիպումը կարող է շրջադարձային նշանակություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքի համար։ Թեև Կրեմլն ու պաշտոնական Երևանը հաստատել են հանդիպման փաստը, բանակցությունների բուն օրակարգը դեռևս չի հրապարակվել։

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մոսկովյան բանակցությունների առանցքում լինելու են ռուսական կողմի երկու սկզբունքային պայմանները, որոնց կատարման հետ է կապվում հայռուսական հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ Հայաստանին մատակարարվող էներգակիրների գների պահպանումը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջին պայմանը վերաբերում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի հետկանչմանը, իսկ երկրորդը՝ TRIPP ճանապարհի երկայնքով ռուսական սահմանապահ զորքերի տեղակայմանն ու ճանապարհի պահպանության իրականացումը նրանց վերապահելուն։

Ըստ մեր տեղեկությունների, Մոսկվայում այս երկու հարցերը դիտարկվում են ոչ թե պարզապես որպես բանակցային օրակարգի բաղադրիչներ, այլ որպես երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման առանցքային նախապայմաններ։

Ինչպես արդեն հայտնի է, դեկտեմբերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ևս երկու անգամ մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն: Դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ վարչապետների ձևաչափով հանդիպումը, իսկ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Փաստ» թերթի՝  28. 11․ 26թ համարում:

Նմանատիպ նյութեր

33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը. «Հրապարակ»

33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի տարբերություն շատ ու շատ միջազգայնագետների եւ ԱԳՆ աշխատակիցների, Հայկ Դարբինյանը, որն ԱԳՆ աշխատակից է եւ 2017 թվականին է դիվանագիտական ակադեմիան ավարտել, արդեն երկու անգամ արտերկրում ծառայության է եղել: Ապա վերադարձել է, դարձել ԱԳՆ...

«Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ»

«Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի շուրջ ստեղծված աղմուկը ավելի ուշագրավ հանգամանքներ ունի, քան պաշտոնական հաղորդագրությամբ ներկայացված «հաքերային հարձակման» վարկածն...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Հողագրունտի սահքի պատճառով առաջացած փլուզման վտանգով պայմանավորված՝  Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ...

Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ  տեղեկությունններ են ստացվել, որ Ավան վարչական շրջանում գործող...

43 մլն դրամ, տարիների քննարկումներ. ոչ մի արդյունք․ «Ժողովուրդ»

43 մլն դրամ, տարիների քննարկումներ. ոչ մի արդյունք․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Սևանի «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև թերակղզի ճեմուղի կառուցելու հարցը կրկին օրակարգ է բերվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի՝ ծրագրի...