Քրեական վարույթի ձգձգման համար ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել․ Hetq.am

27 Նոյեմբերի, 2026

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր՝ 2026թ. նոյեմբերի 26-ին, Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ քրեական վարույթի ողջամիտ ժամկետների խախտման պատճառով։ Դատարանը գտել է, որ Բաբայանի գործի քննության ընդհանուր տևողությունը՝ մոտ 7 տարի, չի համապատասխանում ողջամիտ ժամկետի պահանջին։ Հայաստանի կառավարությունը դիմումատուին պետք է վճարի 1150 եվրո փոխհատուցում։ Այս մասին գրել է Հետքը։

«Բաբայանը ՄԻԵԴ էր դիմել 2023 թվականի ապրիլի 18-ին՝ բողոքելով, որ իր նկատմամբ իրականացվող քրեական վարույթը չափազանց երկար է տևել։ Նա վկայակոչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, որը երաշխավորում է գործի քննությունը ողջամիտ ժամկետում (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք)։

Քաղաքացու շահերը պաշտպանել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ Մկրտիչ Բաբայանի նկատմամբ քրեական վարույթը տևել է ավելի քան 7 տարի։ Վարույթը սկսվել է 2015թ.-ի դեկտեմբերի 26-ին և ավարտվել 2022թ.-ի դեկտեմբերի 27-ին։ Այն քննվել է դատական երեք ատյաններում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ տևողությունը ողջամիտ չէ, և Հայաստանի կողմից խախտում է արձանագրել։

ՄԻԵԴ-ը նշել է, որ վարույթի տևողության ողջամտությունը գնահատելիս հաշվի են առնվում գործի բարդությունը, դիմումատուի և պետական մարմինների վարքագիծը, ինչպես նաև այն, թե ինչ նշանակություն է ունեցել գործը դիմումատուի համար։

ՄԻԵԴ-ը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, չի գտել որևէ փաստ կամ հիմնավորում, որը կարող էր արդարացնել Հայաստանի ներպետական մարմիններում վարույթի ընդհանուր տևողությունը։ Հետևաբար, դատարանը եզրակացրել է, որ քննությունն անհարկի երկար է տևել, և արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։

Դատարանը նաև մերժել է Հայաստանի կառավարության առարկությունը՝ կապված ներպետական իրավական պաշտպանության միջոցները չսպառելու հետ։

ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ դիմումն ընդունելի է, և Հայաստանի Հանրապետությունը պետք է երեք ամսվա ընթացքում Բաբայանին վճարի դատարանի որոշմամբ սահմանված փոխհատուցումը։ Վճարման ուշացման դեպքում գումարի նկատմամբ կհաշվարկվի տոկոս՝ Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած վարկավորման տոկոսադրույքի և լրացուցիչ 3 տոկոսային կետի չափով։

Հայաստանի կառավարությունը Մկրտիչ Բաբայանին պետք է վճարի 900 եվրո՝ ոչ նյութական վնասի և ևս 250 եվրո՝ դատական ծախսերի համար»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ»

Հ1-ը ծաղրի առարկա դարձրեց Փաշինյանին. ով է մարդաuպանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ Հանրային հեռուստաընկերության Facebook-ի պաշտոնական էջում տարօրինակ բովանդակությամբ գրառում է հայտնվել՝ «Ո՞վ է մարդասպանը» հարցադրմամբ։ Մեկնաբանությունների բաժնում կարճ ժամանակում թեժ քննարկում է ծավալվել։ Առայժմ պարզ չէ՝ գրառումը հրապարակվել է...

Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է փոխնախարարը վկայակոչում Փաշինյանին․ ահազանգեր ԲՏԱ նախարարությունից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից ահազանգեր է ստացել փոխնախարար Տաթևիկ Ասլանյանի աշխատանքային վարքագծի վերաբերյալ։ Խմբագրության աղբյուրների պնդմամբ՝ Ասլանյանը...

Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը․ «Հրապարակ»

Խրախուսական քայլ. Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հերթական անգամ Հայաստան այցելեցին ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք հայ գործընկերների հետ հանդիպում ունեցան «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Հայ եւ ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների...

Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»

Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ համաձայն՝ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 699 հազար 210 դոլարի ապրանք։ Այս թիվն ուշագրավ է...

ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են. արդեն շինտեխնիկա է հայտնվել․ «Հրապարակ»

ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են. արդեն շինտեխնիկա է հայտնվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն օրեր առաջ միաժամանակ հայտարարեց երկու նախագծի մեկնարկի մասին՝ նոր սահմանադրության գործընթացի եւ TRIPP-ի։ Մեղրիից մեզ հաղորդեցին, որ իրենց համար շատ անսպասելի շտապողականությամբ երկուշաբթի առավոտյան շինտեխնիկա է...