Շաքի ներխուժած ադրբեջանցին գնացել է դատական առաջին նիստին. կալանքը երեք ամսով երկարաձգվել է

26 Նոյեմբերի, 2026

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ դատավոր Հրաչ Դաջունցի նախագահությամբ, տեղի է ունեցել Շաքիի դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը։

Դատական նիստին ներկա է եղել Ադրբեջանի քաղաքացին, որը, ըստ մեղադրանքի, ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը, մուտք գործել Շաքի գյուղ և հանցանք կատարել։

Տուժող Անի Ավետիսյանն ու նրա երեխաները նիստին ներկա չեն եղել՝ առողջական խնդիրների և երեխաների հոգեբանական վիճակի պատճառով։

Նիստի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդել է ևս երեք ամսով երկարաձգել մեղադրյալի կալանքի ժամկետը՝ հիմնավորելով, որ չեն վերացել փախուստի դիմելու, գործի քննությանը խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու ռիսկերը։

Դատարանը բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունը։

Այնուհետև տուժող Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը՝ նշելով, որ դեռ ամբողջությամբ ծանոթ չէ գործի նյութերին։

Դատարանը հետաձգել է նիստը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2026 թվականի դեկտեմբերի 14-ին։

Նմանատիպ նյութեր

Աշխարհը տարակուսանքով է ընկալում այն, որ խելացի համարվող հայ ժողովրդի ղեկավարն արդեն ավելի քան ութ տարի Նիկոլ Փաշինյանն է․ Ազա Բաբայան

Աշխարհը տարակուսանքով է ընկալում այն, որ խելացի համարվող հայ ժողովրդի ղեկավարն արդեն ավելի քան ութ տարի Նիկոլ Փաշինյանն է․ Ազա Բաբայան

Ազա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշխարհը երեկվա՝ Կինո Մոսկվայի պատշգամբի տեսարանը նորմալ է ընդունում։ Դա ընդունված պերֆորմանս է։ Աշխարհը տարակուսանքով է ընկալում այն, որ խելացի համարվող հայ ժողովրդի ղեկավարն արդեն ավելի քան ութ տարի Նիկոլ Փաշինյանն...

Փաշինյանը պաշտոնից ազատել է ՀՀ ԳՇ պետի տեղակալին. ո՞վ է նա

Փաշինյանը պաշտոնից ազատել է ՀՀ ԳՇ պետի տեղակալին. ո՞վ է նա

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի...

Արմավիրում 18-ամյա աղջիկը փորձել է առևանգել 10 ամսական երեխայի

Արմավիրում 18-ամյա աղջիկը փորձել է առևանգել 10 ամսական երեխայի

Նոյեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Լաուրա Թ.-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Պուտինը Եկատերինա Թումանյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Պուտինը Եկատերինա Թումանյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Ռուսաստանի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ցանցի (РТРС) գնագոյացման և նախահաշվային փաստաթղթերի վերլուծության վարչության պետ Եկատերինա Թումանյանն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալով։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ...

Հակակոռուպցիոն դատարանում Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստ է ընթանում

Հակակոռուպցիոն դատարանում Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստ է ընթանում

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում է Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հանրային մեղադրողն այս պահին ընթերցում է ապացույցների շրջանակը, որն, ըստ իրեն,  պետք է հետազոտվի...