Փոփոխվում է երեխաների նպաստների նշանակման և վճարման կարգը

26 Նոյեմբերի, 2026

Կառավարությունն այսօր հավանություն է տվել երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման ու վճարման կարգերի պարզեցմանը։

Ամենակարևոր փոփոխությամբ՝ 2028 թվականի հունվարի 1-ից ծնված երեխաների խնամքի նպաստը կդառնա համահարթ՝ անկախ ծնողի աշխատանքային կարգավիճակից և բնակության վայրից։

Կկրճատվեն նաև ուշ դիմելու դեպքում նպաստների հետադարձ նշանակման ժամկետները․ երրորդ և հաջորդ երեխաների ու խնամքի նպաստները կնշանակվեն առավելագույնը նախորդ երեք ամիսների համար՝ գործող 6 և 12 ամիսների փոխարեն։

Կվերացվի նաև նպաստը շարունակելու համար տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու պահանջը։ Ծնողի և երեխայի՝ Հայաստանում գտնվելը կստուգվի ինքնաշխատ եղանակով, իսկ երկիր վերադառնալուց հետո նպաստի վճարումը կվերականգնվի ավտոմատ՝ առանց լրացուցիչ դիմումի։

Նմանատիպ նյութեր

ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում քաղաքական առաջնորդների կալանավորումներին ու քաղաքական հետապնդումներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում քաղաքական առաջնորդների կալանավորումներին ու քաղաքական հետապնդումներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը, խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը նոյեմբերի 26-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բաումանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպմանը...

Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել

Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում...

Գնային ԱԺ-ում ավտոմատներով պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին. Փաշինյան

  «Տեսա, թե ինչպես են «Մոսկվա» կինոթատրոնի վրա ավտոմատներով պարում, և ավելի աբսուրդ տեսարան պարզապես դժվար է պատկերացնել։ Չէ, բայց հասկանո՞ւմ եք, եկեք մի հատ նայենք՝ լրիվ մի կողմ թողնենք Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ, Հայաստանն էլ, երրորդ...

Եկել է ժամանակը, որ սահմանների պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեր վրա. Փաշինյան

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին, մենք շնորհակալ ենք նրանց այս ընթացքում Հայաստանի սահմաններին կանգնելու համար, բայց կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ առաջիկա տարիներին սահմանների պատասխանատվությունն ամբողջապես...

Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել. հարուցվել է քրեական գործ

Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել. հարուցվել է քրեական գործ

Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել. հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմք է դարձել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված նամակը։ Քաղաքացին գրել է, որ կազմակերպության...