Նոր Սահմանադրության նախագիծը քննարկելու առիթ չկա․ փաստաբան

26 Նոյեմբերի, 2026

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Երկու օր առաջ գրառմամբ պնդեցի, որ նոր Սահմանադրության հայտնի նախագիծը քննարկելու առիթ չկա։ Պատճառն էլ հստակ նշեցի՝ խորհրդարանական ընդդիմությունը հստակ հայտարարել է, որ չի ապահովելու անհրաժեշտ վեց ձայնը, ուստի նախագիծը հանրաքվեի չի դրվելու։ Քանի որ լրատվամիջոցների ներկայացուցիչները շարունակում են հարցնել այս մասին, փորձեմ ավելի հստակ ձևակերպել միտքս։
Եթե ընդդիմությունը հայտարարում է, որ մերժում է նախագիծը, ապա այն հանրային ու քաղաքական օրակարգի մաս չի դառնալու։ Ավելի պարզ ասած՝ նախագիծն արժեք չունի այնքան ժամանակ, քանի դեռ այն հանրաքվեի դնելու իրական հնարավորություն չկա։ Իսկ մի նախագիծ, որն ընդունվելու անգամ տեսական հնարավորություն չունի, բովանդակային քննարկման արժանի չէ։
Հետևաբար, կարծում եմ՝ նախագծի բովանդակությունը քննարկման առարկա դարձնելն անհարգալից վերաբերմունք կլինի հենց ընդդիմության նկատմամբ։ Այդպես կստացվի, թե չենք հավատում այն մերժելու մասին ընդդիմության հայտարարությանը։ Իսկ դրան չհավատալը կնշանակի ընդդիմությանը մեղադրել նիկոլական լինելու մեջ։
Լրագրողներից մեկը, սակայն, մի հարց տվեց, որն ինձ լրջորեն մտահոգեց՝ իսկ ի՞նչ անել, եթե հենց ընդդիմությունն է նախագծի բովանդակությունը դարձնում խոր քննարկման առարկա։
Այդ հարցի պատասխանը գիտեմ, բայց ուղիղ ասելն անհարմար կլինի…»։

Նմանատիպ նյութեր

Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին

Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին

«TRIPP-ի զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին հավանություն տալու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորություն վերապահելու մասին կառավարության որոշման նախագիծն այսօր...

Երևանում 15-ամյա պատանի է դանակահարվել․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ

Երևանում 15-ամյա պատանի է դանակահարվել․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։06-ին, բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով բուժհաստատություն է տեղափոխվել 15-ամյա պատանի։ Պարզվել է, որ պատանին վնասվածքը ստացել է Երևանի Սմբատ Տարոնցու փողոցում՝ գումարային...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Գոհաբանության տոնի կապակցությամբ այսօր և վաղը չի գործի։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Այսօր և վաղը Գոհաբանության տոնի կապակցությամբ դեսպանությունը փակ է»,-նշված է դեսպանության...

Զանգեզուրի միջանցքը նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի պաշտոնյա

Զանգեզուրի միջանցքը նոր երթուղի կբացի Արևելքի և Արևմուտքի միջև․ ադրբեջանցի պաշտոնյա

Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը ելույթ է ունեցել Չինաստանի Ցինդաո քաղաքում անցկացված «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության էներգետիկայի նախարարների 4-րդ համաժողովում։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝  ելույթի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանն աջակցել է Չինաստանի Ժողովրդական...