Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան

23 Նոյեմբերի, 2026

ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ է ներկայացնում, իրականության հետ որևէ աղերս չունի։

Փաստերով.

1. Նախաստորագրված համաձայնագրի 2-րդ հոդվածում արդեն իսկ Ալիևի պահանջով ամրագրված է, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջ չեն առաջադրի։

2. Նույն փաստաթղթի 7-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես համաձայնագրի չկատարման հիմնավորում։

3. Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է,որ Անկախության հռչակագրի այն դրույթները, որոնք ուղղակիորեն չեն վերարտադրվել Սահմանադրության տեքստում, իրավական ուժ չունեն և տարածքային պահանջ չեն ներկայացնում։

Հետևաբար, Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է, որի նպատակը հայ ժողովրդին նվաստացնելը և սեփական գործողությունները լեգիտիմացնելն է։

Սա հարկավոր է հիշել և իմանալ, անկախ նրանից թե ինչ փաթեթավորմամբ այսօր կհրապարակվի Ալիևի հերթական պահանջը»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն իր հեռանալու համար պայմաններ է առաջարկում

Փաշինյանն իր հեռանալու համար պայմաններ է առաջարկում

Եթե Նոր Սահմանադրությունը չընդունվի ես հրաժարական կտամ և կհեռանամ, իսկ եթե ժողովուրդը կողմ քվեարկի՝ ես հաջորդ ընտրություններում այլևս չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Այս մասին ասել է Փաշինյանը։ «Առաջարկում եմ, որ ընդդիմությունը կողմ քվեարկի Սահմանադրության...

Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ Արցախի մասին հիշատակում չկա

Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ Արցախի մասին հիշատակում չկա

Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։ Գրել է Փաշինյանը: «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ․ Կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր...

Մոտենում է քաղաքական ռեպրեսիաների, շանտաժների ու գերեվարումների հերթական ալիքը. փաստաբան

Մոտենում է քաղաքական ռեպրեսիաների, շանտաժների ու գերեվարումների հերթական ալիքը. փաստաբան

«Վաղվա համար նիկոլականությունն ինչ-որ «պատմական» բաներ ա անոնսավորում, իսկ դա նաև նշանակում է, որ մոտենում է քաղաքական ռեպրեսիաների, շանտաժների ու գերեվարումների հերթական ալիքը»,-գրում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ շարունակելով. «Հարգելի ընդդիմություն, խնդրում ու...

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» և Գորայքից «Զանգեր» հատվածները փակ են կցորդով բեռնատարների համար, իսկ Լանջիկ գյուղի...