Երևանում հետիոտնային անցման վրա տղամարդու են վրաերթի ենթարկել

21 Նոյեմբերի, 2026

Այսօր՝ նոյեմբերի 21-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Jeep» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց և Անանուն փողոցների խաչմերուկում՝ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթական խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունները։Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Նմանատիպ նյութեր

ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Երևանում նոյեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին և 25-ին...

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 11-17-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում ՝ չեն...

ՀԷՑ-ը խլելով մեծանուն հայից՝ կապում են Ադրբեջանին ու Թուրքիային․ Աղավնի Սուքիասյան

ՀԷՑ-ը խլելով մեծանուն հայից՝ կապում են Ադրբեջանին ու Թուրքիային․ Աղավնի Սուքիասյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Աղավնի Սուքիասյանը գրել է․ «Հայաստանի տարածքը Երևան քաղաքի չափ տարածքով կրճատած, ադրբեջանական զորքը տարիներ շարունակ դոշին փակցված քարտեզի ներսում հանդուրժող մարդը հիմա էլ որոշել է Հայաստանի էներգետիկ համակարգը կապել...

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել․ կխլենք ու կկապենք թուրք-ադրբեջանական համակարգին․ Նարեկ Կարապետյան

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել․ կխլենք ու կկապենք թուրք-ադրբեջանական համակարգին․ Նարեկ Կարապետյան

ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, այ դրա համար մենք կխլենք այն` Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ...

Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգ

Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգ

Նոյեմբերի 21-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող ինը սարկավագների ընծայման կարգը՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Հաջորդ օրը նորընծաները Մայր...