Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը

21 Նոյեմբերի, 2026

Վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր Ի. Բաղմանյան) 2026 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, այս մասին հայտնել է ԵՊՀ-ից ազատված դասախոս, դոցնետ Սահակ Մանուկյանը։

«Սա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը ևս հաստատեց, որ ԵՊՀ ռեկտորի՝ ինձ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր է, ուստի գործող օրենսդրությամբ համարվում եմ վերականգնված ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում»։

Հիշեցնենք, որ 2025 թվականին հոկտեմբերի ԵՊՀ դասախոս, դոցենտ Սահակ Մանուկյանին ազատել են աշխատանքից ռեկտորի հրամանով։ Ավելի ուշ պարզվեց, որ հեռացման պատճառն այն է, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի դուստրը լուսանկարել է դասախոսության ժամանակ Մանուկյանի կողմից գրատախտակին գրվածը։ Լուսանկարը հասել է ԵՊՀ ռեկտորին, համարվել դասախոսի համար ոչ պատշաճ վարքագիծ, ինչին էլ հետևել է Մանուկանի հեռացումը։

Ազատման պատճառը «ներքին կարգապահական կանոնները խախտելն էր, որը հանգեցրել էր աշխատողի նկատմամբ գործատուի վստահության կորստի»։

Նմանատիպ նյութեր

Մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի վրա․ Մախսուդյանը՝ Փաշինյանին

Մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի վրա․ Մախսուդյանը՝ Փաշինյանին

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լսեցի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատերազմի ժամանակ սպաներ են փախել։ Սպասում էի, որ գոնե բարձր պաշտոններ զբաղեցնող զինվորականներից որևէ մեկը համարձակություն կունենա արձագանքելու, բայց,...

Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները․ Սոֆյա Հովսեփյան

Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ՀՀ ուսուցիչները… Ատեստացիա… Կամավոր, բայց պարտադիրի էֆեկտով ատեստացիա… Նորմա՞լ է։ Ոչ, ոչ մի նորմալ երևույթ չկա։ Բողոքե՞լը նորմալ է։ Ոչ, քանզի հերթական ժամանակավոր...

Զելենսկին ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա

Զելենսկին ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա

Վլադիմիր Զելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Եվրոպայի ներկայացուցիչների՝ Մոսկվա առաջարկվող այցի վերաբերյալ...

Պարգևավճարների, ֆեստիվառների համար փող կա, սողանքի գոտում գտնվող տների վթարայնության աստիճանը ճշտելու համար՝ չկա․ Ոսկան Սարգսյան

Պարգևավճարների, ֆեստիվառների համար փող կա, սողանքի գոտում գտնվող տների վթարայնության աստիճանը ճշտելու համար՝ չկա․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացել եմ, որ մարզում կան 10 սողանքային ակտիվ գոտիներ, որոնք գտնվում են Իջևան համայնքի Գետահովիտ /30 տուն/, Ծաղկավան /10-15 տուն/, Ակնաղբյուր /15 տուն/, Վազաշեն /4 տուն/, Աչաջուր /30...

Ամերիկյան կողմից որևէ պատասխան չենք ստացել․ Իրանի ԱԳՆ

Ամերիկյան կողմից որևէ պատասխան չենք ստացել․ Իրանի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ հայտարարի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու մտադրության մասին՝ Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցություններ սկսելու համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք ամերիկյան կողմից որևէ...