Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նպատակ ունի զգալի կրճատումներ կատարել ԵՄ հաջորդ 7 տարվա բյուջեում։ Նրա առաջարկը նախատեսվում է ներկայացնել շաբաթ օրը․ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ տարածաշրջանային քաղաքականության ֆինանսավորումը կարող է կրճատվել, մինչդեռ գյուղատնտեսական սուբսիդիաները, ենթադրաբար, կմնան անփոփոխ։
Երկու դիվանագետ նշել է, որ բյուջեի ընդհանուր կրճատումները կարող են կազմել 40 միլիարդ եվրո՝ ԵՄ Խորհրդում նախագահող Իռլանդիայի ներկայացրած նախորդ նախագծի համեմատ։
ԵՄ նոր 7-ամյա բյուջետային պլանի նախագիծը, որը մշակել է Եվրահանձնաժողովը, և որը Կոշտան այժմ փորձում է համաձայնեցնել դաշինքի բոլոր երկրների և ինստիտուտների հետ, ենթադրում էր բյուջեի ծավալի ավելացում, ԵՄ պատմության մեջ առաջին անգամ ռազմական ծախսերի առանձին հոդվածի ստեղծում և, որպես հետևանք, գյուղատնտեսության ու Եվրամիության հետամնաց (դեպրեսիվ) շրջանների զարգացմանն ուղղված ծախսերի կրճատում։
ԵՄ ծրագրի այս բոլոր ասպեկտները հրապարակայնորեն քննադատվել են ԵՄ երկրների և որոշ քաղաքական ուժերի կողմից։ Այնուամենայնիվ, ԵՄ ռազմական ծախսերի ավելացումն ամենաքիչ դիմադրությունն է առաջացրել եվրոպական քաղաքական ասպարեզում, մինչդեռ հիմնական բանավեճը կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչպես է դա իրականացվելու։





