«Պարոն վարչապետ, շարունակելով ընդդիմությանն ուղղված Ձեր առաջարկությունների թեման՝ մոտ երեք շաբաթ առաջ այս օրակարգը կրկին սկսվեց հարցուպատասխանի ընթացքում։ Հաջորդ օրը՝ ճեպազրույցում, այստեղ ասացիք, որ շատ բարդ ճանապարհ է սպասվում՝ ընդդիմության բարձրացրած հարցերի պատասխանները ստանալու համար։
Անցել է երեք շաբաթ, և Դուք արդեն առաջարկը ներկայացնում եք ընդդիմությանը։ Այս ընթացքում հանդիպել եք Ադրբեջանի նախագահի հետ։ Այստեղ էլ ասում էիք, որ այդ հարցերի պատասխանները պետք է գտնեք Հայաստանի սահմաններից դուրս։ Հասկանալի է, որ դրանք պետք է ստանաք նաև Ադրբեջանի նախագահի հետ քննարկումների ընթացքում։
Արդյո՞ք հիմա, երբ հայտարարում եք, որ երաշխավորում եք՝ խաղաղությունը վերջնականապես ինստիտուցիոնալ կդառնա, եթե ընդունվի Սահմանադրությունը, դա նշանակո՞ւմ է, որ հարցը քննարկել եք Ադրբեջանի նախագահի հետ և դրա համար եք այդքան վստահ հայտարարում, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի, թե՞ դա Ձեր պատկերացումն է, կամ Ձեր վերլուծություններն են այդպես ցույց տալիս՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանից հնչող հրապարակային հայտարարությունները»,- այս հարցն ուղղվեց Նիկոլ Փաշինյանին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում։
Մանրամասն՝ տեսանյութում։




