«ՍԻԹԻ»-ում խախտումներ են արձանագրվել. հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել . ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 37/1 հասցեում գործող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
— արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,
— առաստաղը չի ունեցել հարթ մակերես, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների առաջացումը և մասնիկների թափվելու հավանականությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: