Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին. «Փաստ»

19 Նոյեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Չինական Շենժեն քաղաքն այս օրերին դառնում է համաշխարհային պատմության վճռորոշ հասցե. այնտեղ սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումները: Միջազգային մամուլը Շենժենն արդեն իսկ «Յալթա-2» է անվանում ու զուգահեռներ տանում 1945 թվականի Մեծ եռյակի պատմական հանդիպման հետ: Քաղաքագիտական շրջանակներում նշվում է, որ եթե 81-ամյա վաղեմության Յալթայի հանդիպումը գործող աշխարհակարգի ծնունդն էր, որն այսօր փլուզվել է, ապա Շենժենի գագաթնաժողովը կարող է դնել նոր՝ բազմաբևեռ աշխարհի հիմքը՝ ձևավորելով Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին նոր եռանկյունին, որտեղ գերտերությունները քննարկելու են համաշխարհային օրակարգի առանցքային հարցերը՝ միջուկային զենքի կրճատումից ու Իրանի շուրջ զարգացումներից մինչև ուկրաինական կարգավորում և տարածաշրջանային անվտանգություն:

Միջազգային հարաբերությունների այս պատմական բեկման ֆոնին՝ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական վերջին դրսևորումները վկայում են, որ պաշտոնական Երևանում ևս որոշակիորեն զգում են գլոբալ քաղաքական քամիների ուղղության փոփոխությունը: Այն շրջադարձային հռետորաբանությունն ու դեպի Մոսկվա արվող զգուշավոր քայլերը, որոնք նկատվում են վերջին շրջանում, քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ, դժվար է դիտարկել զուտ որպես պլանային դիվանագիտական ակտիվություն: Ավելի հավանական է, որ Երևանում սկսել են գիտակցել՝ երկարատև միակողմանի աշխարհաքաղաքական նախապատվությունների ժամանակաշրջանն ավարտվում է, և գերտերությունների միջև կայանալիք մեծ գործարքների արդյունքում Հարավային Կովկասը կարող է հայտնվել բոլորովին այլ իրողությունների կենտրոնում:

Ըստ միջազգայնագետների դիտարկումների, «Յալթա-2»-ի տրամաբանությամբ ընթացող գլոբալ վերաբաժանման համատեքստում ռազմավարական և աշխարհագրական գործոնները թելադրում են հստակ օրինաչափություններ: Քանի որ գերտերությունները ձգտում են հստակեցնել իրենց կենսական շահերի սահմանները՝ փոխադարձ զիջումների և հավասարակշռության հասնելու նպատակով, չափազանց բարձր է հավանականությունը, որ Հայաստանը վերստին դիտարկվի որպես ռուսական ազդեցության և պատասխանատվության գոտու մաս: Այս սցենարի իրագործման դեպքում արևմտյան կենտրոնները, առաջնորդվելով սեփական գլոբալ առաջնահերթություններով և այլ տարածաշրջաններում ձեռք բերված պայմանավորվածություններով, կարող են փաստացի փակել հայկական ուղղությամբ իրենց ակտիվ ներգրավվածության էջը՝ Երևանին թողնելով տարածաշրջանային իրական ուժային կենտրոնների հետ առերեսվելու հրամայականի առջև:

Նման զարգացումը Հայաստանի համար ստեղծում է չափազանց բարդ ու զգայուն իրավիճակ: Երկար ժամանակ վարված քաղաքականությունը, որն ուղեկցվում էր դաշնակցային հարաբերությունների սառեցմամբ և կտրուկ հայտարարություններով, խորը հետք է թողել երկկողմ վստահության վրա: Եթե գլոբալ պայմանավորվածությունների արդյունքում Ռուսաստանը վերահաստատի իր առանցքային դերակատարումը տարածաշրջանում, ապա պաշտոնական Երևանը ստիպված է լինելու լուրջ և առարկայական բացատրություններ տալ նախորդ տարիների քաղաքական կուրսի վերաբերյալ: Այդ պարագայում զուտ դիվանագիտական ժեստերն ու բարեկամական մթնոլորտի մասին հայտարարությունները բավարար չեն լինի. տարածաշրջանի «վերահսկողի» կարգավիճակը վերականգնող կողմը պահանջելու է հստակ, չափելի քայլեր և ռազմավարական երաշխիքներ:

Թեև Հայաստանի իշխանությունները մշտապես պնդել են, որ իրենք փորձում են արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա իրականացնել՝ երկրի ինքնիշխանության ամրապնդման և անվտանգային ռիսկերի նվազեցման նպատակով, ռեալ պոլիտիկի դաժան իրողությունները ցույց են տալիս, որ միջազգային հարաբերություններում ամեն ինչ այդքան ռոմանտիկ ու հեքիաթային չէ: Փորձագիտական շրջանակների գնահատմամբ, աշխարհաքաղաքական կոշտ բախումների փուլում նման պատկերացումներն ու հայտարարություններն ավելի շատ քաղաքական դիլետանտիզմի են նմանվում, քան իրատեսական ռազմավարության:

Պատմական փորձը բազմիցս ապացուցել է, որ նմանատիպ իրավիճակներում գերտերությունների միջամտությունները վերջնարդյունքում լինում են շատ ավելի կոպիտ ու ցավոտ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հետևաբար, աշխարհի նոր բաժանումից հետո չի բացառվում, որ տարբեր ազդեցության գոտիներում հայտնված փոքր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի ուղղությամբ լինելու են ուղղակի և կոշտ միջամտություններ, և հայ ժողովուրդը ստիպված է լինելու վճարել՝ վերջին տարիների չհաշվարկված արտաքին քաղաքականության քաղաքական ու տնտեսական գինը:

Նմանատիպ նյութեր

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ժողովուրդ»

Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ գերազանցեց ինքն իրեն։ Խորհրդարանական ընդդիմությանը ներկայացնելով որպես խաղաղության խոչընդոտ՝ վարչապետը երկու ճանապարհ առաջարկեց, որոնք, իր իսկ խոսքով, կարող են մեկը մյուսի շարունակությունը լինել։ «Կա՛մ մենք հանրային...

Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մոսկվայում առավել քան արմատական են տրամադրված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Նա դեկտեմբերին 3 այց է կատարելու Մոսկվա` մասնակցելու ԵԱՏՄ միջոցառումներին՝ վարչապետական, նախագահական ֆորմատներով, ինչպես նաեւ՝ ՌԴ ղեկավարության հետ երկկողմ քննարկման։...

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում

Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում են անցկացրել Շենժենում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ անհամբերությամբ...

Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»

Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սպասվող ՏԻՄ ընտրություններում ամենաինտրիգային համայնքներից մեկը Սևանն է, որտեղ երեք թեկնածուների պայքարն աստիճանաբար վերածվում է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի դեմ համատեղ հակաքարոզչության։ Եվ ՔՊ-ն, և Վահրամ Գևորգյանը ունեն մեկ...

Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»

Երազ է տեսել ու սպանել մարդուն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Բաղրամյան պողոտայում 29-ամյա Էրիկ Կակոյանին դանակահարած երիտասարդին տեղափոխել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 17։33-ին ահազանգ էր ստացվել Բաղրամյան պողոտայում...