Ավինյանի ապաշնորհ կառավարման հետևանքով Երևանը վերածվել է քաոտիկ շինհրապարակի. Դանիելյան

17 Նոյեմբերի, 2026

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Տիգրան Ավինյանը հերքում է այն պնդումները, թե մայրաքաղաքի երթևեկության խնդիրներն ու խցանումները պայմանավորված են նոր շենքերի կառուցմամբ և շինթույլտվությունների տրամադրմամբ։ Ըստ Ավինյանի՝ խնդիրը մարդկանց եկամուտների աճն է, ինչի հետևանքով նրանք ավելի շատ ավտոմեքենաներ են ձեռք բերում։

Երևանի քաղաքապետը, ըստ էության, փորձում է համոզել, որ շինթույլտվություններն ու նորակառույցները երթևեկության ծանրաբեռնվածության հետ ուղղակի կապ չունեն։ Ավելին՝ նրա տրամաբանությամբ՝ շենքերում մարդիկ ինքնաբերաբար չեն ծնվում, իսկ ավտոկայանատեղիներում մեքենաներ ինքնաբերաբար չեն հայտնվում։

Ստացվում է, որ նորակառույցները որևէ ազդեցություն չունեն քաղաքի փողոցների ծանրաբեռնվածության, բակերի, հանրային տարածքների, կանաչ գոտիների և ընդհանուր ենթակառուցվածքների վրա։

Մինչդեռ, քաղաքային իշխանությունների պարտականությունն է ոչ միայն շինթույլտվություններ տրամադրելը, այլև նախապես գնահատելն ու կանխատեսելը կառուցապատման հետևանքները՝ թույլ չտալով, որ քաղաքը վերածվի քաոտիկ միջավայրի։

Ավինյանն ասում է՝ մեր փողոցները ռեզինից չեն։

Իսկ քաղաքը ռեզինի՞ց է, որ այդքան շինթույլտվություններ եք տրամադրում:

Քաղաքաշինությունը պետք է ենթարկվի քաղաքի զարգացման տրամաբանությանը, ոչ թե քաղաքը հարմարեցվի կառուցապատողների և նրանց շահերին։

Եթե քաղաքային իշխանությունը չի տեսնում կառուցապատման և քաղաքային խնդիրների միջև ակնհայտ կապը, ինչպե՞ս է պատրաստվում լուծել դրանք։

Կամ այս մարդիկ պարզապես չեն տիրապետում քաղաքային կառավարմանը, կամ հետևողականորեն շարունակում են քաղաքականությունը, որի հետևանքով Երևանը կանգնում է քաղաքային կոլապսի առաջ։

Եվ, ինչպես միշտ, մեղավոր են քաղաքացիները։ Այս անգամ՝ ձախողված հանրային տրանսպորտի համակարգի պայմաններում որպես այլընտրանք ավտոմեքենա ձեռք բերելու համար։

Քաղաքում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնցով այդպես էլ պատշաճ կերպով չեն զբաղվում։

Երևանում շինթույլտվությունները տրամադրվում են առանց անհրաժեշտ ենթակառուցվածքների ծանրաբեռնվածությունն ու հնարավորությունները նախապես գնահատելու։ Արդյունքում վերջին տարիներին հաճախակիացել են հոսանքազրկումներն ու ջրանջատումները։

Մյուս կողմից՝ ունենք հին շենքեր, որոնց հիմքերի ամրության, խողովակաշարերի, ջրագծերի և այլ ենթակառուցվածքների վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։

Այս խնդիրները միայն տեսանելի անհարմարություններ չեն, այլև կարող են լուրջ վտանգներ ստեղծել բնակիչների անվտանգության համար։

Իսկ կոյուղաջրերի խնդիրը դարձել է քաղաքի առօրյայի մի մասը․ գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հոսող կոյուղաջրերի, կեղտաջրերի և հակասանիտարական վիճակի։

Տիգրան Ավինյանն իր թիմի հետ միասին չի տիրապետում Երևանի կառավարմանը։ Կոչ եմ անում երևանցիներին չհաշտվել այս իրականության հետ, չլռել և բարձրաձայնել այն բազմաթիվ խնդիրների մասին, որոնց առջև կանգնեցրել են մայրաքաղաքը ոչ կոմպետենտ իշխանությունները։

Ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով քաղաքը վերածվել է մի մեծ քաոտիկ շինհրապարակի։

Հեռացե՛ք, որպեսզի Երևանը վերջապես շնչի»։

Նմանատիպ նյութեր

Պապոյանը Մոսկվա է մեկնում

Պապոյանը Մոսկվա է մեկնում

Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին Մոսկվա է գործուղում։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2026 թվականի...

«Ի դեպ»․ Թմրանյութ օգտագործողին պահում են, մյուսներին՝ ոչ․ ՔՊ ստանդարտներ

«Ի դեպ»․ Թմրանյութ օգտագործողին պահում են, մյուսներին՝ ոչ․ ՔՊ ստանդարտներ

Ի դեպ, Տիգրան Ավինյանը գոհ է սույն տեսանյութի հերոսը դարձած կնոջ՝ նույն ինքը Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի աշխատանքից, և հարցին, թե տարածված տեսանյութից հետո ինչու վերջինս աշխատանքից չի հեռացվել, պատասխանել է, թե ծնողները...

Երկրի վրա չկա ավելի հուսալի գործընկեր, քան ԱՄՆ-ն․ Թրամփ

Երկրի վրա չկա ավելի հուսալի գործընկեր, քան ԱՄՆ-ն․ Թրամփ

Երկրի վրա չկա ավելի հուսալի գործընկեր, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ «Շատերդ այսօր երեկոյան ինձ ասացին. «Պարոն նախագահ, դուք հիանալի աշխատանք եք կատարում։ Ձեր երկիրը վերելքի մեջ է»»,- Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի...

Էս նկարը ի՞նչ է հուշում․ «Կարճ ասած»

Մեկ շաբաթ Նիկոլ Փաշինյանը երկրում չէր, ակտիվ շրջագայությունների մեջ էր։ Չէ, էնպես չէ, թե բացակայությունը զգացվում էր. անգամ եթե ընդհանրապես չվերադառնար, դժվար նրա պակասը ծանր տաներ ժողովուրդը․ բայց հարց...

Թևոսյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ

Թևոսյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս...