Mezzo Production-ը տեղեկացրել է, որ նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը եւ դրան հաջորդող համերգը չեն կայանա։
«Հասկանում ենք, թե որքան սպասված էր այս երեկոն, եւ անկեղծորեն ցավում ենք պատճառված անհարմարության համար»,- նշված է հաղորդագրությունում:
Կազմակերպիչները հայտնում են, որ տոմսերի ամբողջ գումարն ավտոմատ կվերադարձվի գնման ժամանակ օգտագործված վճարային միջոցին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում. «Լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա»։
Առաջիկա մի քանի օրվա ընթացքում կտրամադրեն նաեւ լրացուցիչ պարզաբանումներ։
«Տերմինատոր», «Այլմոլորակայիններ», «Տիտանիկ», «Ավատար» ու լեգենդար այլ ֆիլմերի հեղինակը երեւանյան հանդիսատեսի հետ խոսելու էր կինոյի, ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների եւ նորարարությունների մասին։






