ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պատերազմը և թույլ չի տա, որ այն վերածվի երկարատև հակամարտության։ Այս մասին Վենսը հայտնել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Փոխնախագահը նշել է, որ Իրանի հարցում իր և Թրամփի միջև տարաձայնություններ չկան։
«Ինչ որոշում էլ նա կայացնի Իրանի նկատմամբ, կարծում եմ՝ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք ավելին կցանկանան և հանդես կգան պատերազմի անվերջ շարունակման օգտին», — ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը վճռական է տրամադրված՝ վերջ դնելու հակամարտությանը։
«Նա թույլ չի տա, որ սա վերածվի անվերջ պատերազմի», — ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։






