ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ

16 Նոյեմբերի, 2026

Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը նոյեմբերի 15-ին ընդհատվել է սեռական բնույթի արտահայտությունների ու ֆիզիկական բռնության ցուցադրությամբ։ Եվ այս ողջ ընթացքը եթեր է հեռարձակվել առանց խմբագրումների։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունն ու տարակուսանքը Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ։ Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել բանավեճին հրավիրված անձերով, թեժ քննարկմամբ, դիտելիություն ապահովելու սին մղումով կամ նույնիսկ ձևական անաչառությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։

Հանրային գործառույթ ունեցող ու հեռարձակող մեդիայի ոլորտում օրինակելի դեր կատարող հեռուստաընկերությունը նման իրավիճակներում պարտավոր է հարգել օրենքի պահանջները, չբորբոքել լսարանի հույզերը և զերծ մնալ բռնության օրինականացումից եթերում։ Իրավական հարցերից զատ գոյություն ունեն նաև զուտ էթիկական և մասնագիտական մոտեցումներ, որոնք հեռարձակող ընկերությունների համար առաջնային են՝ անգամ այն դեպքում, երբ լուսաբանվում են բռնության տեսարաններ պարունակող բարձր ամբիոնների անցուդարձը։
Ի վերջո, գոյություն ունեն բանավեճի մասնակիցների սադրանքներին դիմակայելու, լարվածությունը մեղմելու, բռնությունը կանխելու, թեման կառուցողական հուն տեղափոխելու մասնագիտական հնարքներ, հատկապես, երբ խոսքը ոչ թե ուղիղ եթերի, այլ նախապես նկարահանված հաղորդման մասին է։

ՀՌՀ-ն իր կարգավորման դաշտում գտնվող հեռարձակողների հանդեպ միշտ ցուցաբերել է խիստ մոտեցում հատկապես բռնության, ատելության խոսքի ու վիրավորանքների տարածման հարցում՝ գիտակցելով, թե որքան մեծ է տեսալսողական մեդիայի դերը հանրային փխրուն համերաշխությունը պահպանելու, սթափ ու գիտակված դատողություններ անելու շեշտադրմամբ բովանդակություն կառուցելու ուժը։

Նմանատիպ նյութեր

Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի 

«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բավական լավ բովանդակային քննարկում էր եղել։ Ես, գոնե, փաստարկված ներկայացրել էի, որ այն, ինչ անում են այսօրվա իշխանությունները, Ալիևի կողմից թելադրված օրակարգի առաջմղումն է։ Ինչ-որ իմաստով նաև ուրախ եմ, որ...

Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան

Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան

Նիկոլ Փաշինյա՛ն, դու վերջապես ո՞վ ես, ինչացո՞ւ ես, որ քեզ իրավունք ես վերապահել Հայաստանի պետականության հիմնասյուների հետ վարվել սեփական քմահաճույքով։ Ալիևը Հայաստանի Սահմանադրությունն է թիրախավորում, Անկախության հռչակագրի հղումն է պահանջում վերացնել, գործող...

Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան 

  «Ընդդիմության երեք առաջնորդներ՝ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան։ Բացառիկ անձեր։ Ռոբերտ Քոչարյանը Արցախի անկախության կայացման գործում մեծ վաստակ ունեցող մարդ է, ում անունը գրվելու է մեծատառով։ Սամվել Կարապետյանը,...

Ավինյանը արձագանքում է Աննա Հակոբյանին՝  թավշյա հակադարձումով. Հակոբ Բադալյան

Ավինյանը արձագանքում է Աննա Հակոբյանին՝ թավշյա հակադարձումով. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օրեր անց կարծես թե հրապարակավ առաջին անգամ անդրադարձել է այն թեմային, որ հրահրեց վարչապետ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ իր հայտնի տեսանյութով։ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի...

Շաքի ներխուժած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու գործն ուղարկվել է Սյունիքի դատարան

Շաքի ներխուժած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու գործն ուղարկվել է Սյունիքի դատարան

ՀՀ սուվերեն տարածք ներթափանցելու և Շաքիում երեխաներին պատանդառելու, ապա նրանց մորը՝ Անի Ավետիսյանին, հրազենային վնասվածքներ պատճառելու գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունը հաստատել է, գործն ուղարկել՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Այս...