Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»

14 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական շրջանակներում քննարկվող նոր սահմանադրական կարգավորումներով նախատեսվում է վերացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Այս փոփոխության արդյունքում պաշտոնից կզրկվի նաև Արմեն Գրիգորյանի փոխարեն այդ պաշտոնում հանկարծակի նշանակված Ալեն Սիմոնյանը, որն, ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, այժմ նոր պաշտոնի որոնումների մեջ է։

Նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները, թեև դեռ շարունակվում են, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների մշակած տարբերակով արդեն իսկ ԱԽ քարտուղարի պաշտոնը չի նախատեսվելու։ Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների հաստատման դեպքում պետական կառավարման համակարգից դուրս կմնա նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի ինստիտուտը։

Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նա տարբեր հանդիպումների և զրույցների ընթացքում հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2028 թվականին նախատեսված Երևանի քաղաքապետի ընտրություններին։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել իր ունեցած տեղեկությունը պաշտոնապես ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մամուլի խոսնակից՝ հետաքրքրվելով՝ արդյոք նոր սահմանադրությամբ իսկապես նախատեսվում է վերացնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Մեր հարցմանն ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հաստատեց, որ նոր սահմանադրությամբ ԱԽ քարտուղարի պաշտոն նախատեսված չէ։

Հիմա հարց է առաջանում. Ալեն Սիմոնյանն ինչ սրտով պետք է «այո» քարոզի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ»

Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական ապտակը հասցրին ամեն առիթով շնչակտուր Եվրոպա սլացող Նիկոլ Փաշինյանին։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում, որին շուրջ չորս տասնյակ...

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում հայ-ռուսական օրակարգում քննարկման առարկա է դարձել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հարցը։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավական ընթացակարգերի շրջանակում արտերկրից...

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Հայաստանում գինու շաբաթվա օրեր են հայտարարված, եւ տարբեր չինովնիկներ, իրար հերթ չտալով, «մարտահրավեր»` «չելենջ» են ընդունում իրարից ու մյուսներին փոխանցում՝ խախտելով իրենց իսկ ընդունած օրենքները։ Դիցուք, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները...

Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կգնա՝ բանակցությունների համար

Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ Ռուսաստան կգնա՝ բանակցությունների համար

Դեկտեմբերին  Փաշինյանը նախատեսում է երեք այց ունենալ Ռուսաստան։ Այդ մասին Դուբլինում հայտարարել է նա։ «Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»:...

Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»

Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահվան դեպքերը, մասնավորապես վերջին տարիներին դրանց կտրուկ աճը լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։ Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 46-ամյա Արսեն Գևորգյանի մահը...