Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում մեղադրյալներից Գևորգ Հարությունյանը հայտարարեց, որ իրեն սպառնացել են՝ «եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել», գրում է Panorama.am-ը։
Հիշեցնենք՝ մեղադրյալ Գևորգ Հարությունյանն ավելի վաղ կայացած դատական նիստում խոստովանել էր, որ ինքն է սպանությունն իրականացրել՝ նկարագրելով սպանության ընթացքը. «Տան մոտի թփերի հետևում պախկվել եմ, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս են եկել, վազել եմ դեպի իրենց ու կրակել եմ։ Սաղ ես եմ արել․․․»։
Այսօրվա դատական նիստում Գևորգ Հարությունյանը պատմեց, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան զանգահարել են ոստիկանությունից ու կանչել ոստիկանություն, թեև մինչ այդ արդեն իրեն հարցաքննած եղել են։ Ոստիկաններին հանդիպել է Փարաքարի համայնքապետարանի մոտ, միասին գնացել են Էջմիածին՝ ոստիկանություն։
«Ես պատմեցին այդ օրը ուր եմ եղել, ինչով եմ զբաղվել։ Ինձ ուղեկցեցին մի այլ սենյակ, 1.5-2 ժամ մնացի այնտեղ։ Այնուհետև դուռը բացվեց, տարեն այլ սենյակ, ներսում նստած մարդիկ կային։ Հարցրեցին՝ ճանաչում եմ, ասացի՝ ոչ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։






