Երկրի ղեկավարի մակարդակով 3 այց Հայաստանից Թուրքիա և 0 այց՝ Թուրքիայից Հայաստան

12 Նոյեմբերի, 2026

Օրերս Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում։ Նոյեմբերի 11-ին նա մեկնել էր Անթալիա՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին։

Սա Փաշինյանի երրորդ այցն էր Թուրքիա՝ պաշտոնավարման ընթացքում։ Առաջին անգամ նա Թուրքիա էր մեկնել 2023 թվականի հունիսի 3-ին՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը, որը տեղի էր ունենում Անկարայում։

Երկրորդ այցը կայացել էր 2025 թվականի հունիսի 20-ին։ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր Ստամբուլ, որտեղ հանդիպել էր Էրդողանի հետ։ Հանդիպման օրակարգում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները և երկկողմ համագործակցության հնարավորությունները։

Երրորդ այցը, ինչպես նշեցինք, տեղի ունեցավ այս տարվա նոյեմբերի 11-ին, որի շրջանակներում ևս տեղի ունեցավ Փաշինյան-Էրդողան հանդիպում։

Իսկ հակառակ ուղղությամբ ի՞նչ է եղել։

2025 թվականի Թուրքիա այցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է Էրդողանին հրավիրել Երևան։

Նույն թվականի հոկտեմբերի 27-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Էրդողանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին բանավոր հրավերներ են փոխանցվել։ Նոյեմբերի 4-ին Փաշինյանն արդեն հաստատեց, որ անձամբ պաշտոնապես հրավիրել է Թուրքիայի նախագահին՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Միջոցառումը Երևանում անցկացվեց 2026 թվականի մայիսի 4-ին, սակայն Էրդողանը Հայաստան չեկավ։ Նրա փոխարեն Երևան ժամանեց Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

Թուրքիան հրավիրված էր նաև 2026 թվականի հոկտեմբերին Երևանում անցկացված COP17 համաժողովին, սակայն այս դեպքում ևս թուրքական կողմը ներկայացավ նախարարական մակարդակով։ Երևան ժամանեց Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։

Այսպիսով, երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումներն ու հրավերները շարունակվում են, սակայն այցերի հարցում պատկերը տարբեր է․ Փաշինյանը Թուրքիա գնալու առիթը բաց չի թողնում, Էրդողանը մերժում է հրավերները։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն: 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ Վահեն երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի...

Սրանք ազդակներ են, որ սարերի հետևից երևում են ընտրությունների «ականջներ». Հակոբ Բադալյան

Սրանք ազդակներ են, որ սարերի հետևից երևում են ընտրությունների «ականջներ». Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը հետաձգվում է, այսինքն դրա մասին օրինագիծը հետաձգվում է երկու ամսով։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ նաեւ կառավարությունը հրաժարվեց թաղման համար հատկացվող նպաստի չեղարկման մտադրությունից։...

Իշխանությունը համարում է, որ ՀՀ-ում ժողովրդավարության հետընթաց չկա. «Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվել է

Իշխանությունը համարում է, որ ՀՀ-ում ժողովրդավարության հետընթաց չկա. «Հայաստան» խմբակցության նախագիծը մերժվել է

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ նոյեմբերի 12–ի նիստում մերժել է ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը։ Նախաձեռնությունը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա...

«Ի դեպ»․  Ինչի՞ հաշվին է կրկնապատկվել պաշտոնյաների աշխատավարձը

«Ի դեպ»․ Ինչի՞ հաշվին է կրկնապատկվել պաշտոնյաների աշխատավարձը

Ի դեպ, հանրային բացասական արձագանքը հաշվի առնելով՝ կառավարությունը հրաժարվել է 200․000 դրամական թաղման նպաստները դադարեցնելու մտքից։ Բայց դա որոշել է անել թոշակառուների հաշվին․ թոշակների 1000 դրամական բարձրացման խոստումը չեն կատարի, քանի որ այն նախատեսվում էր...