Հայաստանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից. Մատվիենկո

12 Նոյեմբերի, 2026

Երևանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Հայաստանի իրավունքն է՝ պահպանել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, թե ոչ: Կարծում եմ, որ հակառակ դեպքում Հայաստանը շատ բան կկորցնի»,- ընդգծել է նա։

Մատվիենկոն նաև մեկնաբանել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանին ձայնի իրավունքից զրկելու որոշումը։

«Այն ընդունվել է միավորման փաստաթղթերին համապատասխան: Երկիրը, որը երկար ժամանակ անդամավճարներ չի վճարում, զրկվում է ձայնի իրավունքից», շեշտել է նա։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-11-ը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի ժամանակ՝ մասնակիցները որոշում են կայացրել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև առանցքային պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու հնարավորությունից:

Նմանատիպ նյութեր

Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ հանրային կապերի պատասխանատու Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վա՜յ, էս ինչ հետաքրքիր է ստացվում։ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստացի հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական ինտեգրման կուրսի դեմ։...

Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա»

Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա»

Երկաթուղու շահագործման հետ կապված հարցերին առնչվող հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ այդ նպատակով Երևան կժամանի ռուսական պատվիրակություն։ Դրա կազմում կլինեն «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ–ի...

ՔԿՀ-ում մարդ է մահանում՝ կապ չունենք. զինվոր է մահանում՝ կապ չունեք. բա ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե Վարդանյան

ՔԿՀ-ում մարդ է մահանում՝ կապ չունենք. զինվոր է մահանում՝ կապ չունեք. բա ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Քրեակատարողական հիմնարկում մարդ է մահանում՝ մենք կապ չունենք, Բանակում ոչ մարտական զոհերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք, Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվն աճում է՝ մենք կապ...

Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA

Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA

Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի՝ նոյեմբերի 10-ին անազատության մեջ արձանագրված հանկարծամահության դեպքը քննող Քննչական կոմիտեն գործի անկախ և զերծ մնա...

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը մեղադրվում է նույն մարզի մի շարք դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց նրանցից կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Վարչության պետի, ինչպես նաև 4...