«Նման գործելաոճով փորձ է արվում ընդհանրապես ոչնչացնել մրցակցային դաշտը, այսինքն՝ վերացնել հակառակ թեկնածուի առաջ գնալու և ընտրվելու ցանկացած հնարավորություն։ Մի բան հասկանանք․ այս ամենն իրականացնելու համար ընտրվում է կալանքը։ Կալանքը՝ որպես պատժի միջոց։ Պատիժ՝ համարձակվելու համար հակընդեմ կարծիք արտահայտել, պատիժ՝ իշխանությունների թելադրանքին չենթարկվելու համար, պատիժ՝ ազգային դիրքերից հանդես գալու համար և պատիժ՝ իշխանությունների ցանկություններն իրականություն դարձնելուն խոչընդոտելու համար»,- այս մասին Արսեն Գևորգյանի մահվան և գործող իշխանության քաղաքական ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով ասուլիսի ժամանակ ասաց դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





