Հայաստանում կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ պետական բյուջեի հնարավորությունները թույլ չեն տալիս այս պահին բարձրացնել կենսաթոշակները։
Պատճառը թաղման նպաստների վճարման կարգը չփոխելու որոշումն է․ այդ նպաստների կրճատումից խնայվելիք գումարները նախատեսվում էր ուղղել կենսաթոշակների 1000 դրամով բարձրացմանը։ Սակայն նախագիծը հետ կանչելուց հետո այդ միջոցներն այլևս չեն ուղղվի թոշակների բարձրացմանը։
Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանը հոկտեմբերի սկզբին ներկայացրել է թոշակները 1000 դրամով ավելացնելու և դրա փոխարեթաղման համար վող 200 հազար դրամ նպաստները դադարեելու ծրագիր։ Իսկ հանրային դգոհությունից հետո չարկել է նախագիծը։





