«Կոնկրետ այս մահվան դեպքի հետ կապված միայն կասեմ, որ արձանագրվել է հետևյալը․ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, այսինքն՝ անձը չի հայտնել ինքնազգացողության վատացման մասին։ Այսօր՝ վաղ առավոտյան, նա բողոքել է ինքնազգացողությունից։ Ժամը 7:55-ի սահմաններում բուժաշխատողն այցելել է նրան և զննություն կատարել։ Դրանից կարճ ժամանակ անց շտապօգնություն է կանչվել, որից հետո արձանագրվել է սրտի կանգ»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ով է պատասխանատվություն կրելու Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան համար։
Մանրամասն՝ տեսանյութում։






