Որսորդական հրազենով հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակել. նախաքննություն ավարտվել է

10 Նոյեմբերի, 2026

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 3 անձի սպանության, անձին 2 անգամ ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի ընթացքում Է.Ն.-ն օգտագործելով Մ.Բ.-ի հետ ունեցած ինտիմ կյանքի վերաբերյալ տեսագրությունը, նրանից պահանջել է 500 հզր ՀՀ դրամ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում Մ.Բ.-ին արատավորող տեսագրությունը տարածել վերջինիս բարեկամների շրջանում և սոցիալական ցանցերում:

Այնուհետև, 2025 թվականի ընթացքում Է.Ն.-ն Մ.Բ.-ի մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող պոռնոգրաֆիկ բնույթի տեսագրությունն առանց վերջինիս համաձայնության «WhatsApp» հավելվածի միջոցով փոխանցել է Հ.Բ.-ին՝ այս հասանելի դարձնելով այլ անձանց: Վերոգրյալ գործողությունների հետևանքով Մ.Բ.-ն երկու անգամ կատարել է ինքնասպանության փորձ:

Բացի այդ, 2026 թվականի մայիսի 26-ին Է.Ն.-ն որսորդական հրազենով գերեզմանատան տարածքում հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակելով նրա ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Համագյուղացուն սպանելուց հետո Է.Ն.-ն վերադարձել է ավտոմեքենայի մոտ և փորձել մոր հետ միասին հեռանալ դեպքի վայրից, սակայն այդ պահին այնտեղ են եկել սպանվածի եղբայրը և հայրը, որոնց նույնպես սպանել է՝ արձակելով բազմաթիվ կրակոցներ:

Բաց այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում Է.Ն.-ի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք:

Է.Բ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (3 դրվագ), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), 258-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով (շորթումը), 204-րդ հոդվածի 2-րդ մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելու փորձը):

Վերջինս կալանավորվել է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր

Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան

Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է. «Այսօր քրեակատարողական հիմնարկում մահացել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան համայնքի...

Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն

Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն

Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուսակցությունների միասնական հայտարարությունը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի բացահայտման, արդարադատության ապահովման և արդարության վերականգնման պահանջով։ «Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում...

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան

Փաստաբան, ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Սա ողբերգություն է, որը չի կարող մնալ առանց իրավական գնահատականի և պատասխանատվության հարցի բարձրացման։ Հայաստանում կալանքը չպետք է վերածվի պատժի՝ մինչև դատարանի մեղադրական դատավճիռը։...

Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով

Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով

Հայաստանը չի կատարում ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները․ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին կներկայացվի որոշման նախագիծ՝ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ՝ անդամավճարների պարտքի պատճառով։  Այս մասին հայտարարել է...

Արտակարգ դեպք Փարաքարում. պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածների մասին տեղեկություններ չկան

Արտակարգ դեպք Փարաքարում. պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածների մասին տեղեկություններ չկան

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Փարաքար բնակավայրում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ին փողոցում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի...