ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ԱԺ-ի ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

10 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց Գլխավոր դատախազությունը որոշեց ընթացք տալ միջադեպին։

Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այս քննությունը բոլորի՞ն է վերաբերում, թե՞ պատասխանատվության շրջանակն արդեն իսկ սահմանված է։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները ՔՊ պատգամավորներին, ըստ էության, «մեսիջ» են փոխանցել՝ հանգիստ եղեք, այս քրեական վարույթը ձեր դեմ չէ, քննության առարկա են դառնալու ընդդիմադիր պատգամավորների թիկնապահներ-օգնականների գործողությունները։

Այսինքն՝ ստացվում է, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի այս քրեական վարույթով ՔՊ-ի ակտիվ մասնակիցները կարող են անպատիժ մնալ, իսկ պատասխանատվության կենտրոնում հայտնվեն ընդդիմադիր պատգամավորների թիկնապահ-օգնականները. ինչպես բնորոշում է ՔՊ-ն։

Նշենք, որ, ըստ Դատախազության՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Հիմա հանրությանն ընդամենը մեկ հարց է հետաքրքրում՝ օրենքի առաջ բոլորը հավասա՞ր են, թե՞ ԱԺ-ում բռնություն գործադրելու դեպքում ՔՊ-ականները անպատիժ կմնան, իսկ ընդդիմադիրներն ու նրանց օգնականները պատասխանատվության առաջ կկանգնեն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքի Դարբնիկ բնակավայրում որոշ ժամանակ առաջ մեծ դեբոշ է եղել գյուղում բնակություն հաստատած երկու իրանցիների եւ մեկ հայի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հայհոյել, քաշքշել, հարվածել են: Երկաթյա շղթաներ, մահակներ,...

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման...

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ թաղման նպաստի գործող կարգը կմնա անփոփոխ։ Հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր էր չեղարկել 200 հազար թաղման նպաստը՝ թողնելով միայն անապահով խավի համար։ Չնայած տեւական ժամանակ է՝ աղմուկ է բարձրացել, սակայն իշխանությունը...

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ «Ժողովուրդ»

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի փողոցներում խցանումները վաղուց արդեն մայրաքաղաքի բնակիչների ամենօրյա նյարդայնացնող խնդիրն են։ Քաղաքային իշխանությունը խնդրի լուծման համար նոր կառույց է ստեղծել՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը», որի տնօրենն է Էդուարդ...

Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում․ «Հրապարակ»

Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններով համայնքներն ուզուրպացնող Նիկոլ Փաշինյանն առաջիկայում երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում՝ Աբովյան համայնքում, որտեղ գործող համայնքապետը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է՝ Էդուարդ Բաբայանը, եւ Կապանում, որտեղ «Շանթ...