Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

9 Նոյեմբերի, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․

«Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների հետագա ընդլայնումը՝ առաջին հերթին մատնանշելով էլեկտրաէներգիայի աճող սպառումը, էլեկտրացանցերի թողունակության սահմանափակումներն ու ջրային ռեսուրսների օգտագործումը։ 

Հատկանշական է Իռլանդիայի օրինակը, որտեղ 2025 թ. տվյալների մշակման կենտրոններին բաժին է ընկել հաշվառված էլեկտրաէներգիայի սպառման արդեն 23%-ը։ Փաստորեն, ձևավորվում է արդյունաբերական խոշոր սպառողների նոր խումբ, որի զարգացումն արդեն իսկ սկսում է ազդել ազգային էներգետիկ քաղաքականության վրա։
Հայաստանի համար այս հարցն առանձնակի արդիականություն է ձեռք բերում Հրազդանում NVIDIA-ի հաշվողական տեխնոլոգիաների կիրառմամբ Firebird նախագծի իրականացման համատեքստում։ 

Ներկայումս հայտարարվում է համալիրի հզորությունը մինչև 300 ՄՎտ ընդլայնելու մասին։ Ամբողջ հզորությամբ անընդմեջ աշխատելու դեպքում նման օբյեկտը տեսականորեն կարող է տարեկան սպառել շուրջ 2,63 մլրդ կՎտ·ժ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 2025 թ. Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 26%-ին։ 

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Հայկական ԱԷԿ-ի ապագան։ Գործող էներգաբլոկի շահագործումը նախատեսվում է շարունակել մինչև 2036 թ.։ Մինչդեռ նոր ատոմակայանի պարամետրերը մինչ օրս հստակեցված չեն։ 

Պակաս կարևոր չէ նաև էլեկտրացանցային ենթակառուցվածքների խնդիրը։ Մի քանի հարյուր մեգավատ հզորությամբ սպառողի միացումը ենթադրում է համապատասխան ներդրումներ ենթակայանների, էլեկտրահաղորդման գծերի և պահուստային հզորությունների ապահովման ուղղությամբ։ 

Այս պայմաններում առաջ է գալիս Հայաստանի էներգետիկ և արդյունաբերատեխնոլոգիական քաղաքականությունների սինխրոնիզացման հարցը։
Մի կողմից՝ պետությունն աջակցում է հաշվողական խոշոր կլաստերի ձևավորմանը։ Մյուս կողմից՝ մինչ օրս չի ներկայացվել դրա ազդեցության համապարփակ գնահատականը երկարաժամկետ էներգետիկ հաշվեկշռի, նոր գեներացնող հզորությունների անհրաժեշտության և էլեկտրամատակարարման արժեքի վրա։
Արևային էներգիայի արտադրության աճն իր հերթին չի լուծում բազային բեռնվածքի ապահովման խնդիրը, քանի որ պահանջում է լրացուցիչ լուծումներ՝ պահուստավորման և էներգահամակարգի հավասարակշռման համար։
Այստեղ առաջանում է միանգամայն օրինաչափ հարց. ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը։
Եթե պետությունը պատրաստ է ազգային էներգահամակարգը հարմարեցնել օտարերկրյա կորպորացիաների պահանջներին, սակայն միաժամանակ չունի գործող ԱԷԿ-ի փոխարինման հաստատված մոդել, ապա էներգետիկ ինքնիշխանության քաղաքականության մասին խոսելը, մեղմ ասած, դժվար է։ 

Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման։
Մինչդեռ, դատելով առկա միտումներից, Երևանի ներկայիս էներգետիկ քաղաքականությունն ընթանում է հենց այդ ուղղությամբ»։

Նմանատիպ նյութեր

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով...

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Մ-2 ճանապարհի՝ Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման...

Նիկոլ Փաշինյանն հիմա էլ Ֆրանսիա է մեկնում

Նիկոլ Փաշինյանն հիմա էլ Ֆրանսիա է մեկնում

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Նոյեմբերի 10-ին Փաշինյանը կմասնակցի Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին, հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա...