Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Վահե Դավթյան

9 Նոյեմբերի, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տվյալների մշակման կենտրոններն ու էներգետիկ անվտանգությունը. եվրոպական բողոքի ցույցերն ու հայաստանյան իրողությունները.
Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների հետագա ընդլայնումը՝ առաջին հերթին մատնանշելով էլեկտրաէներգիայի աճող սպառումը, էլեկտրացանցերի թողունակության սահմանափակումներն ու ջրային ռեսուրսների օգտագործումը։

Հատկանշական է Իռլանդիայի օրինակը, որտեղ 2025թ. տվյալների մշակման կենտրոններին բաժին է ընկել հաշվառված էլեկտրաէներգիայի սպառման արդեն 23%-ը։ Փաստորեն, ձևավորվում է արդյունաբերական խոշոր սպառողների նոր խումբ, որի զարգացումն արդեն իսկ սկսում է ազդել ազգային էներգետիկ քաղաքականության վրա։
Հայաստանի համար այս հարցն առանձնակի արդիականություն է ձեռք բերում Հրազդանում NVIDIA-ի հաշվողական տեխնոլոգիաների կիրառմամբ Firebird նախագծի իրականացման համատեքստում։

Ներկայումս հայտարարվում է համալիրի հզորությունը մինչև 300 ՄՎտ ընդլայնելու մասին։ Ամբողջ հզորությամբ անընդմեջ աշխատելու դեպքում նման օբյեկտը տեսականորեն կարող է տարեկան սպառել շուրջ 2,63 մլրդ կՎտ·ժ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 2025թ. Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 26%-ին։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Հայկական ԱԷԿ-ի ապագան։ Գործող էներգաբլոկի շահագործումը նախատեսվում է շարունակել մինչև 2036թ.։ Մինչդեռ նոր ատոմակայանի պարամետրերը մինչ օրս հստակեցված չեն։

Պակաս կարևոր չէ նաև էլեկտրացանցային ենթակառուցվածքների խնդիրը։ Մի քանի հարյուր մեգավատ հզորությամբ սպառողի միացումը ենթադրում է համապատասխան ներդրումներ ենթակայանների, էլեկտրահաղորդման գծերի և պահուստային հզորությունների ապահովման ուղղությամբ։

Այս պայմաններում առաջ է գալիս Հայաստանի էներգետիկ և արդյունաբերատեխնոլոգիական քաղաքականությունների սինխրոնիզացման հարցը։
Մի կողմից՝ պետությունն աջակցում է հաշվողական խոշոր կլաստերի ձևավորմանը։ Մյուս կողմից՝ մինչ օրս չի ներկայացվել դրա ազդեցության համապարփակ գնահատականը երկարաժամկետ էներգետիկ հաշվեկշռի, նոր գեներացնող հզորությունների անհրաժեշտության և էլեկտրամատակարարման արժեքի վրա։
Արևային էներգիայի արտադրության աճն իր հերթին չի լուծում բազային բեռնվածքի ապահովման խնդիրը, քանի որ պահանջում է լրացուցիչ լուծումներ՝ պահուստավորման և էներգահամակարգի հավասարակշռման համար։

Այստեղ առաջանում է միանգամայն օրինաչափ հարց. ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը։
Եթե պետությունը պատրաստ է ազգային էներգահամակարգը հարմարեցնել օտարերկրյա կորպորացիաների պահանջներին, սակայն միաժամանակ չունի գործող ԱԷԿ-ի փոխարինման հաստատված մոդել, ապա էներգետիկ ինքնիշխանության քաղաքականության մասին խոսելը, մեղմ ասած, դժվար է։

Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման։
Մինչդեռ, դատելով առկա միտումներից, Երևանի ներկայիս էներգետիկ քաղաքականությունն ընթանում է հենց այդ ուղղությամբ»։

Նմանատիպ նյութեր

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․ «Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների...

Նիկոլ Փաշինյանն հիմա էլ Ֆրանսիա է մեկնում

Նիկոլ Փաշինյանն հիմա էլ Ֆրանսիա է մեկնում

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Նոյեմբերի 10-ին Փաշինյանը կմասնակցի Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին, հայտնել է վարչապետի խոսնակ Մելանյա...

Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ

Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ

Թուրքիայում՝ Իզմիրի մետալուրգիական գործարանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, 15 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իզմիրի մետալուրգիական գործարանում, հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Մեծ թվով...

Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ» ընկերության բենզին տեղափոխող ավտոցիստեռնը

Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ» ընկերության բենզին տեղափոխող ավտոցիստեռնը

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 190-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 34-ամյա Միրհամեդ Մ.-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարն ու 42-ամյա Գրիգոր...

Արցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար

Արցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար

Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի վեցերորդ տարելիցը։ Այդ օրը դադարեցին 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունները։ Այսօր խոնարհվում ենք հանուն Արցախի իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների հիշատակի առաջ և մեր զորակցությունն ենք...