Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է. Շոյգու

9 Նոյեմբերի, 2026

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Վրաստանի՝ ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականության շնորհիվ։ Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման շրջանակում։

Շոյգուն նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանում փաստացի խաղաղության հաստատումն արդեն դրական արդյունքներ են տալիս։

Անդրադառնալով Վրաստանին՝ նա հայտարարել է, որ երկրի իշխանությունները 2024 թվականին գործնականում կանխել են պետական հեղաշրջման փորձը, որը, նրա պնդմամբ, նախաձեռնել էր արևմտամետ ընդդիմությունը։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ առանց արտաքին երկրների միջամտության։

Նմանատիպ նյութեր

Կարևորվել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը

Կարևորվել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական վստահությունը, փոխադարձ շահերի վրա...

Գյումրիում 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է

Գյումրիում 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է

Գյումրիում 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է․ կալանավորվել է նաև նրան թմրանյութ իրացրած անձը, հայտնել են ՆԳՆ-ից: «Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 29-ամյա մի...

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը. Կրեմլ

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը. Կրեմլ

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահի նախագահությամբ, կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել...

Գազի գնի թանկացումը բոլոր ապրանքների թանկացումն է՝ հացից մինչև էլեկտրաէներգիա․ Տիգրան Քոչարյան

  «Ռուսաստանը մեկ բան է ուզում, ոչ թե Փաշինյանից, այլ հայ ժողովրդից․ ուղղակի հասկանալ, թե այս ժողովուրդն ինչ ճանապարհ է ուզում ընտրել՝ դեպի Եվրոպա գնալ անհայտ պայմաններով, թե՞ մնալ գոնե ինչ-որ ձևով հասկանալի ու հաշվարկելի Եվրասիական...

Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել

Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել

Նոյեմբերի 6-ին Երևանում բացվել է «NORARALIK» խորագրով ցուցահանդեսը, որը միավորել է Հայաստանի և Թուրքիայի արվեստագետներին։  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: Ցուցահանդեսի անվանումը կազմված է հայերեն «նոր» և թուրքերեն «aralık» բառերից։ Այն խորհրդանշում է երկու...