«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի՝ ամբողջությամբ անտեսելով արցախցիների իրավունքները, վերադարձի իրավունքը, գերիների իրավունքը, Արցախում մնացած պատմամշակութային ժառանգության պահպանությունը։ Կան բաներ, որոնք Արցախի ներկայացուցիչները պարտավոր են անել, և դա ամեն անգամ իրենց հիշեցնելն է, որ իրենք ստանձնել են պարտավորություններ։
Մենք անընդհատ կոչ ենք անում միջազգային տարբեր դերակատարներին, տարբեր կազմակերպություններին, դեսպանատներին՝ հիշեցնելով, որ կան արցախցիներ, ում իրավունքներն ամեն օր, ամեն վայրկյան ոտնահարվում են»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հանրային խորհուրդի անդամ Ալվարդ Զաքարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





