«Մենք վեց տարվա ընթացքում շուրջ 100 հազար մարդ ենք բնակեցրել օկուպացված Արցախում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված Ջրականում (Ջաբրայիլ)։
Ալիևը հանդիպել է Ջրականի և Զանգիլանի շրջանների նորակառույց գյուղեր տեղափոխված բնակիչների հետ՝ հերթական անգամ խոսելով Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի և դրա հետևանքով հայաթափված տարածքներում իրականացվող վերաբնակեցման մասին։
Նա պնդել է, թե Ադրբեջանը վերականգնել է իր պատմական արդարությունն ու ազգային արժանապատվությունը՝ միաժամանակ հայտարարելով, որ նախկին հարկադիր տեղահանվածների վերադարձը հարազատ բնակավայրեր ադրբեջանական ժողովրդի վաղեմի երազանքն է եղել։






