«Եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերը». Վելայաթին՝ Փաշինյանին

5 Նոյեմբերի, 2026

Իրանի նախկին արտգործնախարար, երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Ettelaat» պարբերականում հրապարակված՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ» հոդվածում կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը՝ հատկապես Զանգեզուրի միջանցքի և TRIPP նախագծի հարցում։

Վելայաթին նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ավելի քան երկու հազարամյա պատմության ընթացքում նման խնդիրներ չեն եղել։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, իսկ Իրանը երբեք չի միջամտել Հայաստանի անկախությանը։

«Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը վերջերս այնպիսի քայլեր է ձեռնարկել, որոնք Հայաստանի համար միայն պառակտում և խնդիրներ են ստեղծելու»,- գրել է Վելայաթին։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանի կառավարության վնասակար քայլերը կարելի է ամփոփել մեկ արտահայտությամբ՝ արևմտյան քաղաքականությանը, հատկապես Ֆրանսիային, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, ավելի մեծ ենթարկվածություն։

Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Վելայաթին նշել է, որ Փաշինյանի վերջին քայլը Թրամփի առաջարկի ընդունումն է՝ Զանգեզուրի միջանցքի անվանումը «Թրամփի ուղի» կամ TRIPP փոխելու վերաբերյալ։

Նա հիշեցրել է, որ Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը՝ վկայակոչելով Իրանի գերագույն առաջնորդի դիրքորոշումը։

«2021 թվականի հունիսին Թեհրանում Աստանայի գագաթնաժողովի շրջանակում Իրանի գերագույն առաջնորդը Էրդողանի և Պուտինի հետ հանդիպումների ժամանակ հստակ հայտարարեց․ «Մենք դեմ ենք Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը»»։

Վելայաթին ընդգծել է, որ Իրանի արտաքին քաղաքականության և երկրի կարևորագույն հարցերում գերագույն առաջնորդի ռազմավարական դիրքորոշումները կարմիր գիծ են։

Նա նաև նշել է, որ Իրանը, Ռուսաստանի հետ կամ առանց Ռուսաստանի, իրեն պատասխանատու է համարում Հարավային Կովկասի անվտանգության պահպանման համար։

«Ես Հայաստանի դեսպանին հստակ ասացի՝ եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն անցնել Իրանի այս կարմիր գիծը, մենք կկոտրենք նրանց ոտքերի ոսկորները»։

Վելայաթին իր հոդվածի վերջում քննադատել է նաև Հայաստանի խորհրդարանում միջանցքի կառուցման վերաբերյալ որոշման ընդունումը՝ այն որակելով որպես Նիկոլ Փաշինյանի և նրա հետևորդների անարդյունավետ քայլ, որը, իր խոսքով, կարող է ամոթալի լինել հայ ժողովրդի համար։

Նմանատիպ նյութեր

Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս

Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս

Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով զրկել են հավատացյալներին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ նրա գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ուրախությունը կիսելու...

Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Տեղացող առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատար մեքենաների համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ճանապարհը ժամանակավորապես փակվում է...

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդևանյան

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդևանյան

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ ի՞նչ գործ ունի Ադրբեջանը»։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Անկախության...

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների, ասել է Ալիևը Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները: «Արդեն ավելի քան մեկ տարի զբաղվում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև...

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին։ «ՔՊ-ական իշխանությունների հակառուսական խոսույթի...