Նոյեմբերի 4-ին՝ Ժողովրդական միասնության օրվա առթիվ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կարմիր հրապարակում ծաղիկներ է խոնարհել Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի Հայկական Եկեղեցին։
Ավանդական արարողությանը մասնակցել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին քրիստոնեական արժեքների նկատմամբ վերաբերմունքի համար և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից փոխանցել շնորհավորանքներ` Ժողովրդական միասնության օրվա առթիվ։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, այլ կրոնական համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ։





