Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը․ Գառնիկ Դանիելյան

4 Նոյեմբերի, 2026

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գներն աճել են 4.3 տոկոսով, իսկ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները՝ 6.2 տոկոսով։

Առանձին ապրանքների թանկացումները հատկապես մտահոգիչ են․
— Տավարի միս՝ 21.5 տոկոս,
— Ձու՝ 23.8 տոկոս,
— Կաթնամթերք, պանիր և ձու՝ 11 տոկոս,
— Հնդկաձավար՝ 10.6 տոկոս։
— Գառան և ոչխարի միս՝ 15.6 տոկոս։
Թանկացել է նաև կաթնամթերքը․ պաստերացված կաթը՝ 8 տոկոսով, թթվասերը 8.8 տոկոսով, պանիրն ու կաթնաշոռը գրեթե 7 տոկոսով։ Աճել են նաև մրգի և բանջարեղենի գները` համապատասխանաբար՝ 7.3 և 3.9 տոկոսներով։ Ուշագրավ է, որ ըստ տվյալների՝ կաղամբը թանկացել է շուրջ 78.8 տոկոսով։
Այս թվերը զուտ վիճակագրություն չեն․ սրանց հետևում հազարավոր ընտանիքների ամենօրյա դժվարություններն են։ Յուրաքանչյուրիս են տեսանելի ոչ համաչափ թանկացումները՝ ամենօրյա գնումներ կատարելիս։

Ի դեպ, վերջին օրերին ևս մեր քաղաքացիներից ստանում եմ ահազանգեր, որ նորից են բարձրացել առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Սննդամթերքից զատ՝ նույն իրավիճակն է նաև դիզելային վառելիքի պարագայում․ գնաճը կազմել է 28 տոկոս։ Հեղուկ գազը թանկացել է 28.3, բենզինը՝ 11.4 տոկոսով։
Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ ահռելի վնասներ է կրելու մեր տնտեսությունը գազի գնի աննախադեպ թանկացման դեպքում։

Թանկացումը վերաբերում է ոչ միայն ապրանքներին, այլև՝ ծառայություններին։ Դեղորայքից զատ՝ գնաճ կա նաև առողջապահական, բժշկական ծառայությունների ոլորտում։ Հայաստանում թանկացել է նաև կրթությունը, տրանսպորտը, սպասարկման ոլորտի ծառայությունները։

Այս ամենի հետևանքով մեր քաղաքացիները ստիպված են վերանայել իրենց ծախսերը, հրաժարվել անհրաժեշտ գնումներից, խնայել նույնիսկ սննդին հատկացվող գումարը։

Մինչ հազարավոր ընտանիքներ մտածում են՝ ինչպես գոյատևել աշխատավարձով մինչև հաջորդ ամիս, իշխանության ներկայացուցիչները հունվարից ստանալու են կրկնակի և եռակի բարձր աշխատավարձեր։
Սա՞ է ձեր պատկերացրած սոցիալական արդարությունը․ երբ հասարակության մի ստվար հատված ստիպված է լինում հաշվել յուրաքանչյուր դրամը, իսկ իշխանական վերնախավի եկամուտներն ավելանում են մի քանի անգամ։

Այս իշխանության օրոք սոցիալական բևեռացումը ոչ միայն չի հաղթահարվել, այլև սարսափելի խորացել է: Մի կողմում՝ բարձրացող գներ և նվազող գնողունակություն, մյուս կողմում՝ իշխանական արտոնություններ, բազմապատկվող աշխատավարձեր և «կլորիկ» պարգևավճարներ։
«Մեկին հազար դեկան ոսկի,
Մեկին ոչ փող մի պղինձ»:
Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունը»:

Նմանատիպ նյութեր

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք...

ԱՅՍ ՊԱՀԻՆ| ՈՒՂԻՂ| Քաղաքական գործիչների ճեպազրույցները Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած հանդիպումից հետո

Ընդդիմադիր քաղաքական գործիչների ճեպազրույցները Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած հանդիպումից հետո։ Հիշեցնենք, որ քիչ առաջ ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենեցել Սամվել Կարապետյանի տանը:...

«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկությունն ավարտվել է. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկությունն ավարտվել է. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

Քիչ առաջ ավարտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը։ Այս մասին հայտնել է կուսակցության փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների ներկայացրած դատարանի որոշումները և տեղում իրականացված խուզարկությունը միմյանց...

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ստանում է ահազանգեր ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ։ «Մասնավորապես՝ անհայտ անձինք, ներկայանալով որպես կոմունալ ծառայություններ մատուցող ընկերության աշխատակիցներ, ծառայություններ...

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է...