Ուշիի ոլորաններում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով, նախնական տվյալով, մահացել են Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները։
NEWS.am-ի փոխանցմամբ՝ վարորդը 60-ին մոտ տղամարդ էր։
Նրանք եղել են Opel Zafira-ով։
Ուղեւորներից երեքի ինքնությունն է այս պահին հայտնի։ Վթարի հետեւանքով մահացել է Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքի բնակիչ Էրիկ Մխոյանը, որը 22 տարեկան էր, ուսանող, գյուղից Երեւան էր գնում։
Վթարի հետեւանքով մահացած 26-ամյա Նարինե Բարսեղյանը Տաշիրից էր, նշանածի հետ Երեւան էին գնում։ Նշանածը Երեւանից էր։
Մյուս մեքենայի Jeep-ի երեք ուղեւորները նույնպես ցավոք մահացել են Վահրամ Ասատրյանը, կինը եւ նրանց 18-ամյա որդին։
Վթարի հետեւանքով տուժած մյուս մեքենայի ուղեւորները հիվանդանոցում են։ Վնասվածքներ ունի նաեւ բեռնատարի վարորդը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։




