ԵՄ-ն ուրախ է աջակցել ՀՀ-ում Կենսաչափական համակարգի ներդրմանը. հայտարարություն

4 Նոյեմբերի, 2026

Հայաստանը հոկտեմբերի 31-ից սկսել է իր քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը: Այս համակարգի ներդրումը Հայաստանի անձնագրային և նույնականացման փաստաթղթերի համակարգի համապարփակ բարեփոխման անկյունաքարն է, որն էլ ավելի է մերձեցնում Հայաստանն և Եվրոպական միությունը․ հայտարարել են ԵՄ հայաստանյան գրասենյակից։

Նշվում է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման կարևոր նախապայմաններից են անվտանգ կենսաչափական անձնագրերի և նույնականացման հուսալի համակարգերի ներդրումը, որոնք թույլ կտան կանխել կեղծիքները և պաշտպանել անձնական տվյալները։

«Եվրոպական միության և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն իրականացվում է հստակ կառուցվածքային գործընթացի շրջանակում՝ ներառելով առանցքային ոլորտներում բարեփոխումների հստակ հենանիշներ, ինչպիսիք են փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների կառավարումը, միգրացիան, իրավապահ գործունեությունը և մարդու իրավունքները։ Կենսաչափական նույնականացման համակարգի ներդրումը շոշափելի առաջընթաց է ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են այս կարևոր իրադարձության մեկնարկի հանդիսավոր արարողությանը։

Եվրոպական միությունն ուրախ է աջակցել այս կարևոր բարեփոխմանը՝ Հայաստանի համար «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակում։

Առաջիկա տարում բազմաոլորտային բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում կհատկացվի ավելի քան 6 միլիոն եվրո, իսկ Լիտվայի ՆԳ նախարարության կողմից իրականացվող 2 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի միջոցով տրամադրում է տեխնիկական աջակցություն։

Հիշեցնենք, որ ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին։ Այն հիմնված է գործողությունների ծրագրի վրա, որը ներառում է բարեփոխումների հստակ նպատակներ չորս ուղղությամբ՝

▪️ Ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգություն

▪️ Սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում

▪️ Հասարակական կարգի և անվտանգության հարցեր

▪️ Ազատ տեղաշարժի հետ կապված հիմնարար իրավունքներ

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) իրականացման առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը հրապարակվել է 2026 թվականի մայիսին և հասանելի է հետևյալ հղումով»։

Նմանատիպ նյութեր

Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են

Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են

Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները փորձում են իր բնակարանից վտարել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մգեր Արմենային։ Այս մասին Irakanum.am-ին ահազանգեց ինքը՝ Մգեր Արմենիան։ Նա նշեց, որ բնակարանը, որը ձեռք է բերել հիփոթեքով, որոշակի խնդիրներ են առաջացել բանկի հետ, և...

Իշխանությունը Սամվել Կարապետյանի միջոցով փորձում է ճնշել ընդդիմությանը․ Նարեկ Կարապետյան

Իշխանությունը դատարանի միջոցով փորձում է կալանավորել Սամվել Կարապետյանին՝ մեր ժողովրդի ընդդիմադիր հատվածի վրա ազդեցություն ունենալու համար։ Սա միայն մեկ մարդու դեմ չէ, սա փորձ է՝ ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդի միջոցով...

9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս...

Օգնենք փրկել Արթուրի կյանքը

Օգնենք փրկել Արթուրի կյանքը

Արթուր Սահակյանը 32-ամյա տաղանդավոր կինոռեժիսոր է, ում հեղինակած ֆիլմերն արժանացել են մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների։ Արվեստին անմնացորդ նվիրված լինելուց զատ՝ նա սիրող ամուսին է և 4 տարեկան որդու հայր։ Այսօր, սակայն, Արթուրը հայտնվել է կյանքի ամենադժվարին...

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այսօր երեկոյան հատուկ միջոցառում կլինի․ Նարեկ Կարապետյան

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այսօր երեկոյան հատուկ միջոցառում կլինի․ Նարեկ Կարապետյան

Հաշվի առնելով ստեղծված հատուկ իրավիճակը և Հայաստանի իրական անկախությանը սպառնացող վտանգը՝ այսօր երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: Նա նշել է, որ մանրամասները կներկայացնի ավելի...