Շաքիի դեպքից հետո պաշտոնանկ եղած Սանամյանը կրկին պաշտոն է ստացել. նա նշանակվել է ԱԱԾ պետի խորհրդական․ «Իշխանություն»

4 Նոյեմբերի, 2026

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝  ընդամենը մեկ ամիս առաջ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Սանամյանը կրկին վերադարձել է համակարգ՝ այս անգամ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի խորհրդականի կարգավիճակով։

«Սակայն ամենաուշագրավը ոչ թե Սանամյանի վերադարձն է, այլ այն, թե ինչ լիազորություններ է նա ստացել։

Մեր տեղեկություններով՝ Սանամյանը ոչ միայն խորհուրդներ է տալու ԱԱԾ տնօրենին, այլև շարունակելու է համակարգել մի շարք առանցքային ստորաբաժանումների աշխատանքներ, այդ թվում՝ «Ալֆան» և սահմանապահ զորքերը։
Այսինքն՝ Սանամյանը վերադարձել է ԱԱԾ գրեթե նույն ազդեցության լծակներով։

Հիշեցնենք, որ Սանամյանի պաշտոնանկությանը նախորդել էր Շաքիում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, երբ ՀՀ ներթափանցած զինված ադրբեջանցին կրակել էր հայ ընտանիքի վրա:

«Իշխանությունն» ավելի վաղ գրել էր, որ զինված ադրբեջանցու ներթափանցումը կանխելու պատասխանատվությունը պետք է կրեր հենց Սանամյանի համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումը, որն էլ չէր կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը։

Դեպքից հետո Սանամյանին ազատեցին պաշտոնից։ Այդ որոշումը կարող էր հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե տեղի ունեցածի համար պատասխանատվության են ենթարկվում բարձրաստիճան պաշտոնյաները։
Ստացվում է՝ պաշտոնանկությունը ընդամենը հանրային դժգոհությունը մեղմելու համար էր, իսկ իրականում Սանամյանի նկատմամբ նույնիսկ ծառայողական քննություն չի նշանակվել:

ԱԱԾ տնօրենի խորհրդականի գործառույթը ղեկավարին խորհրդատվություն տրամադրելն է, ոչ թե օպերատիվ ստորաբաժանումներ ղեկավարելը կամ դրանց գործունեությունը համակարգելը։ Խորհրդականի պաշտոնն ինքնին նման լիազորություններ չի տալիս։

Մինչդեռ, մեր տեղեկություններով, Սանամյանը նոր կարգավիճակով շարունակելու է համակարգել հենց այն ստորաբաժանումները, որոնց աշխատանքը վերահսկում էր տնօրենի տեղակալ եղած ժամանակ։ Այսինքն՝ պաշտոնի անվանումը փոխվել է, բայց փաստացի ազդեցության լծակները պահպանվում են։

Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը գուցե ոչ թե ցանկանում է, այլ ստիպված է Սանամյանին պահել համակարգում։ Տպավորություն է, թե Սիմոնյանը որոշակի մտավախություններ ունի նախկին տեղակալից։ Այլապես դժվար է բացատրել, թե ինչու է սահմանային անվտանգության աղմկահարույց ձախողումից հետո պաշտոնանկ արված պաշտոնյան ընդամենը մեկ ամիս անց վերադառնում՝ այն էլ գրեթե նույն ազդեցությամբ։

Գուցե Սանամյանն Անդրանիկ Սիմոնյանի մասին այնպիսի տեղեկություններ ունի, որոնք Նիկոլ Փաշինյանին հայտնի դառնալու դեպքում կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ԱԱԾ տնօրենի համար։ Ով իմանա…

Ի դեպ, ԱԱԾ-ից չեն հերքել Սանամյանի նշանակման մասին մեր տեղեկությունը»,- գրում է Լիա Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Սանամյանը Փաշինյանի որոշմամբ հոկտեմբերի 5-ին ազատվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր

Վարչապետ Փաշինյանին պատգամավոր Փաշինյանը նոկաուդի ենթարկեց․ «Կարճ ասած»

Այսօր՝ 2026 թվականի նոյեմբերի 6-ին, տեղի ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հերթական՝ հազարերորդ նոկաուդի ենթարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդքան դիպուկ դեռ ոչ մեկ ոչ մեկին չի կոտրել։ Եվ այսպես, ՔՊ-ական...

Երևանն ու Թբիլիսին քննարկել են պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Երևանն ու Թբիլիսին քննարկել են պետական սահմանի սահմանազատման գործընթացը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով...

Թուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա. Փաշինյան

Թուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա. Փաշինյան

Կառավարությունը ծրագիր է իրականացնում՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրի ամբողջ տարածքը քաղաքացիների և զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու ուղղությամբ։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով հայ-թուրքական...

Սամվել Կարապետյանի հետ շանտաժով ու ռեպրեսիաներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու․ Վարդևանյան

  «Օտարերկրյա պարտադրանքի, կամ, ինչպես իրենք են ասում, նախապայմանի պայմաններում ընդդիմության վրա ճնշում են բանեցնում, որ ստանան իրենց պատկերացմամբ դրական դիրքորոշում, որը չեն ստանալու։ Այսինքն՝ իրենք պետք է որ այս ժամանակահատվածում...

Մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը․ Նարեկ Կարապետյան

  «Դատական պրոցեսները, գիտեք, ունեն ընդամենը մեկ պատճառ։ Մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը։ Իրական մեղադրանքը դուք էլ գիտեք, որ դա է»,- այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ...