ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 9-11-ը գործուղվելու է Շվեյցարիայի Համադաշնություն՝ Ժնև։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, վարչապետի N 1077-Ա որոշման համաձայն՝ Պապոյանը Շվեյցարիա է մեկնելու Համաշխարհային ներդրումային 30-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։
Նախարարի գործուղման ծախսերը կատարվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
Որոշմամբ նաև սահմանվել է, որ Գևորգ Պապոյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։





