Քննչական կոմիտեի քննիչները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում, ինչպես նաև՝ Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
«Ամեն դեպքում անհնար եմ համարում, որ այստեղ որևէ իրական իրավական գործընթաց կա, որովհետև սա նույնիսկ փոքր երեխային՝ մանկապարտեզի երեխային է պարզ։ Պետք է հասկանալ՝ ինչից սկսվեց այս ամենը, որն է սկզբնաղբյուրը։ Նիկոլ Փաշինյանի կողմից արված ցանկացած հայտարարությունից հետո, որպես կանոն, հետևում են կոնկրետ գործողություններ։ Տարիների փորձն է դա ցույց է տվել։
Անցած տարվա ամռանը պարոն Սամվել Կարապետյանը կալանավորվեց երկու կախարդական բառերի համար, այս ամենը դրա շարունակությունն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյան։
Մանրամասն՝ տեսանյութում։






