Քննչական կոմիտեի քննիչները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում, ինչպես նաև՝ Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
«Այս իշխանությունների վարքը և գործելաոճը խոսում է բռնապետական կարգերի հստակ և վառ արտահայտման մասին։ Գիտեք, շատ հաճախ ես համեմատություն եմ անում Ադրբեջանի և այսօրվա իշխանությունների քաղաքական գործելաոճի միջև մի պարզ պատճառով, որովհետև իրենք չեն ուզում, որ իրենց երկրում լինի ուժեղ ընդդիմություն, ուժեղ պետության ձգտում ունեցող ընդդիմություն, և ամեն բան անում են, որպեսզի մեր շարքերն իրենց պատկերացումներով թուլացնեն։ Ասեմ, որ չի ստացվելու։ Մենք յուրաքանչյուրս գիտակցում ենք, թե ինչ պայքարի մեջ ենք մտել, ինչպիսի հետևանքներ կարող է դա ունենալ, և ըստ երևույթին սա մանր քաղաքական ժուլիկություն է, ես այլ բան, քան ժուլիկություն, անվանել չեմ կարող»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






