Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է. «Ժողովուրդ»

4 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ իշխանությունն ու ընդդիմությունը, կարելի է ասել, միաբերան հարձակում էին գործել իրավապահ համակարգի ներկայացուցիչների վրա՝ պահանջելով պատասխաններ, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չեն ստացել։

Արդեն մի քանի օր է՝ խորհրդարանում քննարկվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Կառավարության գերատեսչությունների ղեկավարները հերթով գալիս են ԱԺ, ներկայացնում իրենց կառույցների բյուջեները, ապա պատասխանում պատգամավորների հարցերին։ Սակայն այս գործընթացում կա մի բացառություն՝ ՀՀ գլխավոր դատախազը։

Գլխավոր դատախազը տարիներ շարունակ չի ներկայանում խորհրդարան՝ պատգամավորների հարցերին պատասխանելու։ Մինչդեռ դատախազության գործունեությունը, իրավապահ համակարգի աշխատանքն ու հանրային աղմուկ բարձրացրած քրեական գործերը մշտապես գտնվում են քաղաքական քննարկումների կենտրոնում։

Եվ ահա երեկ ընդդիմադիր պատգամավորների դժգոհություններին միացել էին նաև իշխանականները։ Ընդ որում՝ իշխանական ճամբարի ամենասուր քննադատներից մեկը Անդրանիկ Քոչարյանն էր։

ԱԺ-ում երեկ իրավապահ համակարգի ներկայացուցիչների համար հեշտ օր չէր։ Քննչական կոմիտեի, Արդարադատության նախարարության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և այլ կառույցների ներկայացուցիչները ստիպված էին լսել պատգամավորների դժգոհությունները։

Իսկ Անդրանիկ Քոչարյանը, կարծես, որոշել էր իր ողջ քաղաքական ներուժը կենտրոնացնել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հարցեր ուղղելու վրա։ Նրա հնչեցրած հարցերն ու քննադատությունը հերթական անգամ ցույց էին տալիս, որ իշխանական պատգամավորի վերաբերմունքը իրավապահ համակարգի աշխատանքի նկատմամբ, մեղմ ասած, դրական չէ։

Հատկանշական է, որ Քոչարյանի քննադատությունը ոչ թե առաջին անգամ էր հնչում։ Նրա այս պահվածքը կարելի է համարել իրավապահ համակարգի աշխատանքի վերաբերյալ իր դիրքորոշման հերթական դրսևորումը։

Ստացվում է՝ երեկ խորհրդարանում ընդդիմադիրներից ամենաընդդիմադիրը իշխանական Անդրանիկ Քոչարյանն էր։ Այն դեպքում, երբ գլխավոր դատախազը շարունակում է չգալ ԱԺ և չպատասխանել պատգամավորների հարցերին, նրա փոխարեն իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչները ստիպված էին դիմակայել թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության քննադատությանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են

Ոստիկանները մտել են Մգեր Արմենիայի բնակարան․ նրան վտարում են

Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները փորձում են իր բնակարանից վտարել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մգեր Արմենային։ Այս մասին Irakanum.am-ին ահազանգեց ինքը՝ Մգեր Արմենիան։ Նա նշեց, որ բնակարանը, որը ձեռք է բերել հիփոթեքով, որոշակի խնդիրներ են առաջացել բանկի հետ, և...

Իշխանությունը Սամվել Կարապետյանի միջոցով փորձում է ճնշել ընդդիմությանը․ Նարեկ Կարապետյան

Իշխանությունը դատարանի միջոցով փորձում է կալանավորել Սամվել Կարապետյանին՝ մեր ժողովրդի ընդդիմադիր հատվածի վրա ազդեցություն ունենալու համար։ Սա միայն մեկ մարդու դեմ չէ, սա փորձ է՝ ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդի միջոցով...

9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս...

Օգնենք փրկել Արթուրի կյանքը

Օգնենք փրկել Արթուրի կյանքը

Արթուր Սահակյանը 32-ամյա տաղանդավոր կինոռեժիսոր է, ում հեղինակած ֆիլմերն արժանացել են մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների։ Արվեստին անմնացորդ նվիրված լինելուց զատ՝ նա սիրող ամուսին է և 4 տարեկան որդու հայր։ Այսօր, սակայն, Արթուրը հայտնվել է կյանքի ամենադժվարին...

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այսօր երեկոյան հատուկ միջոցառում կլինի․ Նարեկ Կարապետյան

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այսօր երեկոյան հատուկ միջոցառում կլինի․ Նարեկ Կարապետյան

Հաշվի առնելով ստեղծված հատուկ իրավիճակը և Հայաստանի իրական անկախությանը սպառնացող վտանգը՝ այսօր երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: Նա նշել է, որ մանրամասները կներկայացնի ավելի...