Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

4 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հինգշաբթի օրը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսվում է քննարկել Շաքիի աղմկահարույց դեպքը, որի ժամանակ ադրբեջանցի զինված անձը կարողացել էր ներխուժել հայկական տուն, ծեծի ենթարկել կնոջը, իսկ ոստիկանությունը չէր կարողացել ժամանակին կանխել տեղի ունենալիքը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկումը հնարավոր է անցկացվի փակ ձևաչափով՝ հաշվի առնելով Ազգային անվտանգության ծառայության հետ կապված հարցերը։ Ակնկալվում է, որ պատգամավորները փակ նիստի ընթացքում հարցեր կուղղեն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ դեպքի մանրամասները պարզելու և տեղի ունեցածի վերաբերյալ պատասխաններ ստանալու նպատակով։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ավելի վաղ առաջարկել էր Շաքիի դեպքի առնչությամբ ԱԺ որոշման նախագիծ ընդունել։ Հարցի շուրջ երկար քննարկումներից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը խոստացել էր հանդիպում կազմակերպել իրավապահ մարմինների ներկայացուցիչների՝ Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և ոստիկանության մասնակցությամբ։

Նպատակն էր հասկանալ, թե ինչու է հնարավոր դարձել, որ ադրբեջանցի զինված անձը ներխուժի հայկական տուն, բռնություն գործադրի կնոջ նկատմամբ, և ինչու ոստիկանությունը չի կարողացել կանխել տեղի ունեցածը։

Այժմ, ըստ մեր տեղեկությունների, հարցը տեղափոխվում է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման դաշտ։ Սակայն ուշագրավ է, որ քննարկումը կարող է անցկացվել փակ դռների հետևում։ Սա նշանակում է, որ պատգամավորները հնարավորություն կունենան իրավապահներից պահանջել պարզաբանումներ, բայց հանրությունը, հնարավոր է, չկարողանա ամբողջությամբ տեղեկանալ դրանց բովանդակությանը։

Շաքիի դեպքի շուրջ դեռևս բազմաթիվ հարցեր կան։ Հինգշաբթի օրվա քննարկումը պետք է ցույց տա՝ իրավապահները որքանով են պատրաստ պատասխանատվություն ստանձնել տեղի ունեցածի համար, և արդյոք պատգամավորներին կհաջողվի ստանալ այն հարցերի պատասխանները, որոնք մինչ այժմ մնացել են անպատասխան»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ողբերգական ավտովթարի զոհերից մեկը 22-ամյա ուսանող է․ գյուղից Երևան էր վերադառնում․ նոր մանրամասներ

Ողբերգական ավտովթարի զոհերից մեկը 22-ամյա ուսանող է․ գյուղից Երևան էր վերադառնում․ նոր մանրամասներ

Ուշիի ոլորաններում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով, նախնական տվյալով, մահացել են Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները։ NEWS.am-ի փոխանցմամբ՝ վարորդը 60-ին մոտ տղամարդ էր։ Նրանք եղել են Opel Zafira-ով։ Ուղեւորներից երեքի ինքնությունն...

Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան

Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան

Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ։ Ալիևը ցանկանում է ունենալ իր սահմանադրությունը Հայաստանում, իսկ Նիկոլ Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դրան դեմ են։ Այս մասին...

«Երևանը հիշեցնում է Բաքուն»․ ադրբեջանցին՝ Երևան կատարած այցի մասին

«Երևանը հիշեցնում է Բաքուն»․ ադրբեջանցին՝ Երևան կատարած այցի մասին

Ադրբեջանական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացի Թուրաբ Զեյնալովը վերջերս այցելել է Երևան։ Նա  սոցցանցերում պատմել է, որ այցելել է Հայաստան՝ ընկերոջ հարսանիքին մասնակցելու նպատակով։ Զեյնալովը պատմել է սահմանային անցակետն անցնելու մանրամասները: Նրա խոսքով՝ ադրբեջանական...

Գործը պայթել է, և իշխանական թևում էլ են հասկանում, որ այն շինծու է․ Արման Աբովյան 

«Ակնկալիքները, ըստ էության, չեն փոխվել։ Միակ ակնկալիքն այն է, որ ի վերջո արդարությունը կգործի, և արդարությունն ու ճշմարտությունը, լավ, գոնե այսօր մասնակի հանգուցալուծում կստանան։ Որովհետև այն գործի շրջանակում, որի ընթացքում Գագիկ...